«Ես տեսլականի գործոնն եմ կարևորում»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ըստ «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըի, 6 կարևոր մեսիջներ է նշել Թուրքիայի արտաքին քաղաքականությունում: Եվրամիությանը, Հյուսիսայի Իրաքին, Իրանին, Միացյալ Նահանգներին, Իսրայելին առնչվող այդ հաղորդագրությունների շարքում է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի հարցը: Թուրք հեղինակը պարզաբանում է, թե որն է այդ մեսիջը:
«Հայաստանի հետ ստորագրված արձանագրութունների կիրառումը մի գործընթաց է: Արձանագրություններին նախորդող իրավիճակին վերադառնալը ոչ մեկի շահերից չի բխում: Դրականը սցենարն արձանագրությունների կիրառմանը ձեռնամուխ լինելն ու ամբողջ Կովկասում կարգավորման գործընթաց իրականացնելն է: Մեր ուզածն այն է, որ ամբողջ Կովկասը լինի խաղաղության և կայունության տարածաշրջան: Մինսկի գործընթացում լուրջ առաջընթացներ կան: Աթենքյան հանդիպումները դրական անցան: Այս հարաբերություններում ես ժամանակի գործոնը չեն դնում: Ես տեսլականի գործոնն եմ կարևորում: Սա խաղաղության մի տեսլական է: Բոլորը պետք է այդ տեսլականին նայեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին