«Թուրքերն իրենք էլ չգիտեն ում հավատան»
Թուրքիայի վարչապետի օգնական Բյուլենթ Արընչի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով երկու սպաների ձերբակալությունը մեծ լարվածություն է առաջացրել երկրում: Ըստ թուրքական «Վաթան» (Vatan) թերթի` «Reuters» լրատվական գործակալությունը ստեղծված իրավիճակի մասին գրել է.
«Թուրքերն արդեն իրենք էլ չգիտեն ում հավատան»: Միջազգային հեղինակավոր այդ գործակությունն անդրադարձել է նաև շրջանառվող այն լուրերին, թե մեծ ճգնաժամ է առաջացել Էրդողանի իսլամիստական կուսակցության և Թուքրիայի աշխարհիկ սահամանադրության երաշխավոր զինվորականության փոխհարաբերություններում:
Իրար հետևից հարցաքննության են կանչվում թուրքական բանակի բարձրաստիճան սպաներ: Թուրքիայի ժողովուրդը ուշի ուշով հետևում է այդ դատավարություններին, բայցոր «Էրգենեքոնի» գործում ներառված որոշ զինվորականների ինքնասպան լինելու տեղեկությունները ստահոդության մասին, անորոշությունն ավելի խորացավ:
Թուրքական թերթն ընդգծում է, որ բանակի զայրույթը կարող է պայթյունավտանգ լինել: Պատահական չէ, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղն ասել էր. «Այս դրությունը կարող է բախում առաջացնել պետական հաստատությունների միջև»: