Թուրքիայում առաջին անգամ հեռարձկավելու է հայերեն լեզվով լրատվական ծրագիր
Թուրքական «tivicihaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ առաջին անգամ թուրքական հեռուստաեթերի նոր եթերաշրջանում` Թուրքիայի ժամանակով 20:00-ին SU TV հեռուստաընկերությունը թողարկելու է հայերեն լեզվով լրատվական ծրագիր:
Թեմայի առնչությամբ հեռուստաընկերությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«SU TV-ն նոր եթերաշրջանում իր ջանքերը նպատակաուղղելու է ժողովրդավարական պլատֆորմ դառնալուն, որտեղ յուրաքանչյուր ոք արտահայտվելու ազատություն կունենա: 2009 թվականի դեկտեմբերի 28-ից սկսած ամեն օր եթեր են հեռարձակվելու հայերեն լեզվով լուրեր: SU TV-ն, բացի Հայաստանից, լինելու է արևմտահայերենով լուրեր թողարկող առաջին հեռուստաընկերությունն աշխարհում: Ժողովրդավարության օրինակ ծառայող Եվրոպայում և Ամերիկայում չարվածը Թուրքիայում առաջին անգամ կիրագործի SU TV-ն»: