Բարեփոխումները` ընդդեմ կոռուպցիայի
«Կրթական համակարգում, իրոք, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիր կա: Կրթական բարեփոխումները, ներմուծվող նոր համակարգերը, որոշակի կնվազեցնեն այդ ռիսկերը»,- ասուլիսում այս մասին ասաց Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Ըստ նրա, յուրաքանչյուր համակարգում, այդ թվում նաև կրթական, պետք է ստեղծվի մրցակցային վիճակ, որը նաև կհետևի գործընթացին: «Ներմուծված կրթական համակարգի շնորհիվ վատ ուսանողը չի կարող անցում կատարել անվճար հիմունքի: Դա անհանր է: Այստեղ, իհարկե, դասախոսի կամայականությունն ավարտվում է»,- ասաց նա:
Նա կարևոր է համարում նաև կրեդիտային համակարգին անցնելու հանգամանքը, որը, ըստ նրա, նույնպես իր մեջ ունի մրցակացային էլեմետներ: «Կան մի քանի էլեմետներ, որի արդյունքում կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերը կարող են նվազել: Իհարկե, 100 տոկոսով հնարավոր չէ վերացնալ, բայց հնարավորություն կտա միտումը հասցնել նվազագույնի»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան