Դարչինյանը Դոների հետ կմենամարտի Ավստրալիայում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հույս ունի WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների հետ ռևանշ-մենամարտն անցկացնել 2010 թ. սկզբին, Ավստրալիայում:
«Այդ քաշային կարգում միայն մեկ հոգի կարող է հանդիպել ինձ հետ, և նա Նոնիտո Դոներն է: Ես այդ մարզիկին ասացի, որ ուզում եմ մենամարտել նրան հետ, և քանի որ ինքը ժամանակավոր չեմպիոն է, ապա պետք է տա իր համաձայնությունը»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Հիշեցնենք, որ Դարչինյանն ու Դոները ռինգում արդեն հանդիպել են: Այդ մենամարտն ավարտվել է վերջինիս հաղթանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան