Եվս մեկ մահվան դեպք խոզի գրիպից
Հանրապետությունում A/H1N1-ից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել: Այսպիսով, խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 3-ի: Այս տեղեկատվությունն այսօր Panorama.am-ին տրամադրել է հավաստի աղբյուրը: Սակայն նշենք, որ մահացածի անունը և սեռը դեռևս չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 107 դեպք: Շ. Հունանյանը նշեց, որ ներկայումս հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիտորինգը:
Համաձայն վերջինիս, նշված հիվանդություններով հիվանդացությունն ունի նվազման միտում: Նվազում են նաև շտապ օգնության կանչերը: Ի դեպ, նախարարությունում գործում է 2 թեժ գիծ (Հեռ. 010 565323; 010 528872), որոնցով քաղաքացիները կարող են գտնել հիվանդության հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան