Իսրայելը դեմ է Թուրքիայի միջնորդությանը
Թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը` հղում տալով իսրայելական ԶԼՄ-ներին` հայտնում է, որ Իսրայելի վերահաստատել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դեմ լինելու իր դիրքորոշումը: Այս մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:
Նա այդ դիրքորոշումը պատճառաբանել է երկու հիմնական հանգամանքով. Իսրայելը չի ցանկանում, որ Սիրիայի հետ բանակցությունները լինեն միջնորդավորված: Եվ երկրորդ`Թուրքիայի վարչապետը իր հարապարակային ելույթներում ծանր խոսքեր է ասում Իսրայելի հասցեին, իսկ դա անհնար է դարձնում Անկարայի միջնորդությունը:
«Քանի դեռ ես պաշտոնավարում եմ որպես արտգործնախարար և իշխանության ղեկին է «Իսրայելը մեր տունն է» կուսակցությունը, Թուրքիան միջնորդ չի լինելու»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը Երուսաղեմում Իսրայելի դեսպանների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: