Գեղարդ Մուսասին տեղափոխվում է բռնցքամարտ
Կիսածանր քաշային կարգում «Strikeforce»-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին 2010 թ. հունվարին կարող է նորամուտը նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Այս մասին տեղեկացնում է valetudo.ru-ն:
Սպասվում է, որ Մուսասին կմասնակցի «Glendale Glory-2» բռնցքամարտի շոուին, որը տեղի կունենա ամերիկյան Գլենդելում: Շոուի գլխավոր իրադարձությունը ռուս Ռոման Կարմազինի և կոլումբիացի Դիոնիսիո Միրանդայի մենամարտն է: Գեղարդ Մուսասիի մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Գիտենք միայն, որ այդ մարտը տեղի կունենա ծանր քաշային կարգի շրջանակներում և բաղկացած կլինի 4 ռաունդից:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան