Ադրբեջանի պաշտպանության նախարարի ծննդյան օրվա առթիվ գումար է հավաքվում
Ադրբեջանում կառավարության անդամների ծննդյան օրերը հանդիսավորությամբ նշելն ավանդույթի է վերածվել: Այս տարվա սկզբին մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ադալյաթ Վալիևի` մեկ շաբաթ տևած 50-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքներն արդեն «գործողության մեջ են դրել» պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի շրջապատին, ով հունվարի 27-ին դառնալու է 55 տարեկան: Այս մասին գրում է musavat.com-ը:
Կայքին հասած տեղեկություններով, Ադրբեջանի ՊՆ ստոմոտոլոգիական զինվորական պոլիկլինիկայում յուրաքանչյուր բժշկից 500-ական մանաթ (400 դոլար) գումար է հավաքվում` Սաֆար Աբիեւին նվեր գնելու համար:
«Պոլիկլինիկայում 60 աշխատակից կա: Մեկ ամիս առաջ փող հավաքելու միջոցառումը սկսած պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ֆարհադ Հաջիեւը սպառնացել է, որ ով գումարը չտա, նրա կոչումը կիջեցվի»,- հայտնում է musavat.com-ը:
«Դրանից առաջ էլ տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաևի շքեղ և պերճաշուք ծննդյան օրն է նշվել: Այդ միջոցառումը վերջ է դրել նրա կարիերային: Իսկ Սաֆար Աբիեւի 55-ամյակին մեկ ամիս է մնացել: Զինվորական պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պատրաստությունները ցույց են տալիս, որ Սաֆար Աբիեւն էլ է հանդիսավոր հոբելյանի պատրաստվում: Երևում է` Աբիեւը վստահ է, որ չի արժանանա տնտեսական զարգացման նախարար Բաբաևի ճակատագրին», -հեգնում է musavat.com-ը` նշելով, որ Սաֆար Աբիեւը Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 40 տարեկանում` 1995 թ.-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան