Բնապահպանության փոխնախարարը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մե՞ջ
Բնապահապանության փոխնախարար Սիմոն Պապյանը և բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը մեր տեղեկություններով, երեկ ձերբակալվել են կաշառակերպության մեղադրանքով:
Մեր հավաստի աղբյուրների համաձայն, երեկ երեկոյան կառավարության թիվ երեք մասնաշենքը, որ հայտնի է որպես «նախարարությունների շենք», շրջապատված է եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներով: Նրանք մոտ 40 րոպե աշխատակիցներին թույլ չեն տվել դուրս գալ, որովհետև նրանք այդ պահին փոխնախարարին և բնապահպանական պետական տեսչության պետին հայտնաբերել են խոշոր կառաշք վերցնելիս:
Այսօր Panorama.am-ի թղթակցի այցելության պահին տեսչության պետի աշխատավայրի դուռը կնքված էր, պետը և փոխնախարար Սիմոն Պապյանը չեն ներկայացել աշխատանքի:
Նրանց երկուսի ընդունարում ոստիկան է նստած: Մեր հարցմանը ի պատասխան բնապահպանության հասարակության հետ կապերի վարչությունը չհաստատեց տեղեկությունը` նշելով, որ իրենք տեղյակ չեն: