Ուսումնական հաստատությունների երկրորդ կիսամյակի աշխատանքներում անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականի դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ուսումնական հաստատությունների երկրորդ կիսամյակի աշխատանքներում կատարել որոշակի փոփոխություններ: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ այդմ` երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելիս դպրոցները պետք է առաջնորդվեն նաև կից աշխատակարգով:
1.Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/ բոլոր դասարաններում /սկսած առաջին դասարանից/ ուսումնական պարապմունքները սկսվում են 2010թ. հունվարի 11-ից:
2.Բոլոր դասարաններում /բացառությամբ առաջին դասարանի/ աշակերտների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականները նշանակել համաձայն նախօրոք տրված «Մեթոդական ցուցումներ»-ի: Առաջին կիսամյակի վերջին օր համարել 2010թ. հունվարի 30-ը:
3.I դասարանցիների համար գարնանային արձակուրդ սահմանել 2010թ մարտի 22-ից 28-ը ներառյալ:
4.II դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
5.III-ից XI դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար:
6.III-ից XI դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացնել.
ա) 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` շարժական դասացուցակով աշխատելով նաև շաբաթ օրերին:
բ) 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան