Այս ուսումնական տարվա ընթացքում կստեղծվի 50 ավագ դպրոց
2010 թվականի գերակա խնդիրներից մեկն ավագ դպրոցների ցանկի ընդլայնումն է: Այսօրվա ասուլիսում ասաց Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հանրապետությունում ավագ դպրոցների համակարգը ներդրվել է դեռևս 2006 թվականին և տարեց տարի գնալով դրանց թիվը պետք է ավելանա` հասնելով 150-ի: Նա նշեց, որ այս տարի հանրապետությունում գործում է 48 ավագ դպրոց:
Նրա տեղեկացմամբ, հանրապետությունում գործող 48 դպրոցները բարեկարգվել են և ունեն լոկալ ջեռուցման համակարգ:
«Բոլոր դպրոցներն ունեն քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի նորաստեղծ լաբորատորիաներ, ինչպես նաև համակարգչային սենյակներ»,- հավելեց նա: Նա հայտնեց, որ ավագ դպրոցներում թարմացվում է նաև դպրոցական գույքը:
«Նախարարությունը հնարավորինս անում է ամեն ինչ, որ ավագ դպրոցները կարողանան իրականացնեն իրենց առջև դրված ծրագրերը և աշակերտներին տան որակյալ կրթություն»,- հավելեց նա:
Ն. Հովհաննիսյանի խոսքերով, 2010 թվականի ուսումնական տարում ավագ դպրոցների թիվը կավելանա ևս 50-ով: