Դպրոցներում բացակաների թիվը հասել է նվազագույնի
Թե Երևանի դպրոցներում, թե մարզերի դպրոցներում բացականեր երեկ շատ քիչ են գրանցվե.. այն կազել է մոտ 10 տոկոս: Աշակերտները սկսել են նորմալ հաճախել դպրոց: Այսօրվա ասուլիսում վստահեցրեց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նախարարությունը մշակել է հատուկ աշխատակարգ, ըստ որի լրացվելու են դեկտեմբերի 8-28-ը ներառյալ բաց թողնված դասերը:
Նա նշեց, որ ըստ աշխատակարգի, առաջին կիսամյակի վերջին օր կհամարվի հունվարի 30-ը, և գնահատականների ամփոփումը կկատարվի այդ օրը:
«Մինչև այդ ուսուցիչները կհասցնեն լրացնել բաց թողնված դասաժամերը և ծրագրերը»,- հավելեց նա: Նա նշեց, որ առաջին դասարաններում դասաժերի ավելացում չի լինի: Առաջին դասարանցիների համար նույնիսկ կսահմանվի գարնանային արձակուրդ` մարտի 22-ից 28-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների համար նույնպես դասաժամաերի ավելացում չի լինելու, քանի որ նրանք այդ բաց թաղնված դասերը լրացնելու են գարնանային արձակուրդի հաշվին:
Ն. Հովհաննիսյանի խոսքերով, երրորդից մինչև 11-րդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար:
Բաց թողնված դասաժամերի մյուս մասը լրացվելու է հետևյալ ձևով` 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` շարժական դասացուցակով աշխատելու են նաև շաբաթ օրերին: 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները գործող դասացուցակում կավելացնեն լրացուցիչ ժամեր: Հանրակրթության վարչության պետը նշեց, որ այս աշխատակարգն ուղարկվել է հանրապետության բոլոր դպրոցներին:
Նշենք, որ երեկ հանրապետությունում վերաբացվել են կրթօջախներ, որոնք փակվել էին դեկտեմբերի 8-28-ից Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` կապված սուր շնչառական հիվանդությունների արագ տարածման հետ:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման էր ստորագրել դեկտեմբերի 8-19-ը Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ: Այնուհետև, կրկին նախարարի որոշմամբ, արձակուրդը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 28-ը: Իսկ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 11-ը աշակերտները վայելել են իրենց ձմեռային արձակուրդը: