Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է Թուրքիային
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ մեղավոր է ճանաչել Թուրքիայի Հանրապետությանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի էլեկտրոնային կայքը, դատարանի որոշմամբ Թուրքիայից գանձվելու է 20.000 եվրո` որպես բարոյական փոխահատուցում 2004 թվականին Ստամբուլում սպանված քուրդ-ալևիների իրավապաշտպան Օնդեր Բաբաթի հարազատներին:
Սպանվածի ծնողները դիմել էին Ստրասբուրգում գործող Մարդու իրավուքնների եվրոպական դատարան:
Դատավճռում նշվում է, որ Բաբաթը սպանվել է կիսակառավարական մի կազմակերպության կողմից: Իսկ Թուրքիան էլ մեղավոր է ճանաչվել կատարված սպանության հետաքննությունը հավուր պատշաճի չիրականացնելու և պասիվություն դրսևորելու համար: