Կրկին ահազանգում են. «Խոզի գրիպը` դարի խաբեություն»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մեղադրում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և դեղագործներին հանցավոր համաձայնության մեջ:
Ինչպես նշում է segodnya.ua-ն, ԵԽԽՎ-ն խոզի գրիպի համաճարակը դարի բժշկական գլխավոր սկանդալն է անվանել ու որոշել է հունվարին A/H1N1 վարակի «կեղծ համաճարակի» հարցի վերաբերյալ լսումներ անցկացնել:
Մասնավորապես, ԵԽԽՎ առողջապահության հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Վոլֆգանգ Վոդարգը ԱՀԿ-ին խոշոր դեղագործական ընկերությունների հետ հանցավոր համաձայնության մեջ է մեղադրում: Նրա խոսքով ԱՀԿ-ն համաճարակ է հայտարարել` դրա համար փոխելով համաճարակի նշանակությունը.
«Առաջ համաճարակ է համարվել հիվանդությունը, որը մեծ թվով մարդկանց մոտ մահվան ու հիվանդության պատճառ է դառնում, իսկ այժմ` ցանկացած հիվանդություն, որը տարածվում է երկրի սահմաններից դուրս և որի հանդեպ մարդն իմունիտետ չունի: Նոր բնորոշումը ստիպել է շատ երկրների քաղաքական գործիչներին փակ համաձայնագրեր ստորագրել` պատվաստանյութի ու «խոզի գրիպի»-ի դեմ դեղերի ներկրման մասին` երաշխավորելով, որ իրենց վրա կվերցնեն բոլոր հետևանքները: Այդպես արտադրողներն ապահովել են մեծ շահույթ` առանց որևէ ռիսկի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում