A H1N1-ով հիվանդացության ցուցանիշը նվազել է. Լաբորատոր հաստատված դեպքերի թիվն 119-ն է
Երկրում գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է` հասնելով 119-ի: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նրա հավաստմամբ, հիվանդության` մահվան ելքով ավարտված դեպքերը չեն ավելացել` մնալով 3-ը:
Ինչպես նշեց Շ. Հունանյանը, ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդներն համապատասխան բուժում են ստացել, առողջացել և դուրս գրվել:
Բացի այդ, նախարարությունից նշեցին, որ դեռևս շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, որի համաձայն հիվանդացության ցուցանիշը նվազել է: Նվազել են նաև շտապ օգնության կանչերը:
Իսկ բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Նշենք, որ այս ամենի հետ մեկտեղ, առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ խստորեն պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար. օրինակ` պետք է հնարավորինս խուսափել շփվել գրիպով հիվանդ անձանց հետ, հիվանդ լինելու դեպքում չի կարելի աշխատանքի դուրս գալ, հարկավոր է մնալ տանը, չի խրախուսվում զբաղվել ինքնաբուժմամբ, պետք է անմիջապես հրավիրել տեղամասային բժշկին, հազալիս կամ փռշտալիս պետք է փակել բերանն անձեռոցիկով, հաճախակի օդափոխել փակ տարածքները և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում