Չեխիայում A(H1N1)-ից զոհերի թիվը հասել է 77-ի
Վերջին շաբաթվա ընթացքում Չեխիայում A(H1N1) գրիպից ևս տասը մահվան դեպք է գրանցվել: Ինչպես նշում է Novoya.com-ը` հղում տալով Չեխիայի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությանը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 77-ի:
Բոլոր մահացածները բացի գրիպից տառապել են տարբեր ծանր հիվանդություններով: Նախօրեի տվյալների համաձայն, երկրում А(Н1N1) գրիպով վարակվածների թիվը հասել է 2308 մարդու: Այս վարակից մահվան առաջին դեպքը գրանցվել է 2009-ի հոկտեմբերի 22-ին: Ինչպես հայտնել են նախարարությունից, գրիպի դեմ պատվաստումները երկրում շարունակվում են: