Քաղաքական 16:50 15/01/2010

Մոսկվայից վերադարձած Էրդողանը Պուտինին պատասխանում է «Սաբահ»-ի միջոցով (լրացված)

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ինչպես և սպասվում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատասխանեց հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությանը: Ուշադրություն դարձրեք` պատասխանեց ոչ թե նրա ներկայությամբ, ինչի հնարավորությունն ուներ, այլ տուն վերադառնալուց հետո` «Սաբահ» օրաթերթին տված հարցազրույցի միջոցով:

Սա արդեն իսկ բավարար է` պնդելու համար, որ Էրդողանի պատասխանն ավելի շատ քարոզչական խնդիրներ է հետապնդում, քան թե` դիվանագիտական կամ քաղաքական: Հակառակ դեպքում նա կարող էր իր տեսակետը հայտնել հենց Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:


Ի դեպ, այս առումով մեկ ուշագրավ հանգամանք ևս: Էրդողանը հարցազրույցը տվել է «Սաբահ» թերթին, իսկ վերջինս Թուրքիայում լույս տեսնող այն հազվագյուտ լրատվամիջոցներից մեկն է, որն ինտերնետում տարածվում է միայն թուրքերն լեզվով:

Այսինքն` այս թերթում առկա քարոզչական նյութերն ուղղված են ներքին լսարանում տրամադրությունների ձևավորմանն ու այդ լսարանի պահանջները բավարարելուն: Եվ չնայած սրան, Էրդողանի հայտարարության արտաքին-քաղաքական կարևորությունը չի նվազում, ուստի ստորև հարցը կդիտարկենք հենց այդ համատեքստում:


Նախ` մեջբերենք հարցազրույցի մեզ վերաբերող հատվածն ամբողջությամբ.


«Սաբահ» - Ռուսաստանի վարչապետ Պուտինը չի ողջունել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ շաղկապումը: Կողմնակից է այդ երկու խնդիրների առանձին-առանձին լուծմանը: Արդյոք դա չի՞ վկայում այդ հարցում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների մասին:


Էրդողան - Այդ հարցերի լուծումներին որքան էլ փորձենք առանձին-առանձին մոտեցում ցուցաբերել, միևնույն է` վարագույրի հետևում դրանց կապը կա: Հայ-թուրքական սահմանը փակվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդրի պատճառով: Օրինաբար ծագած խնդիրն օրինաբար էլ պետք է լուծվի… Թող վերջ դրվի Ղարաբաղի զավթմանը… Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ հեշտությամբ կկարգավորվեն: Իսկ Հայաստանի բարի կամքը նախ թող դրսևորվի գրավյալ շրջաններից դուրս գալով: 7 շրջաններից դուրս գալուց հետո միայն դրական զարգացումներ կլինեն: Մեզ համար պարզ է` ինչ քայլեր պետք է կատարվեն: Մեր առջև սահմաններ կան: Մենք արդեն որոշակի ռիսկերի գնացել ենք: Բեռնափոխադրումները, Երևան-Ստամբուլ չվերթները մենք ենք սկսել: Օդային սահմանը բացել ենք, բայց ցամաքային սահման բացելն այլ է: Թուրքիայում այժմ մեծ թվով թուրքական քաղաքացիություն չունեցող հայեր են ապրում: Նախաձեռնողը պետք է Ռուսաստանը լինի: Մեդվեդևի և Պուտինի հետ բացեիբաց խոսել եմ: Մինսկի եռանախագահության ներսում Հայաստանի վրա թիվ մեկ ազդեցությունը Ռուսաստանն ունի, այնուհետև` Միացյալ Նահանգները, ապա` Ֆրանսիան: Եթե Ռուսաստանը համագործակցի, ապա արդյունքն ավելի արագ կլինի: Իսկ եթե Ռուսաստանն այդ հարցում թուլություն դրսևորի, արդյունքի հասնելը շատ դժվար կլինի»:


Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի վարչապետն այդպես էլ չի պատասխանում թղթակցի կոնկրետ հարցին` արդյոք Պուտինի հայտարարությունը չի՞ վկայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների մասին:

Սա օրինաչափ է, որովհետև Էրդողանը չէր կարող բարձրաձայն ասել, որ Անկարան ու Մոսկվան սկզբունքային տարաձայնություններ ունեն: Իսկ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այնքան հստակ էր ձևակերպված, որ երկիմաստ մեկնաբանել ու թուրքական մոտեցման շրջանակներում տեղավորել հնարավոր չէ:

«Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական կարգավորման խնդիրների փոխկապակցումը նպատակահարմար չէ ոչ մարտավարական, ոչ ռազմավարական տեսանկյունից»,- Ռուսաստանի վարչապետի այս միտքը պարզապես հուշում է, որ Անկարա-Մոսկվա համագործակցության (որն անշուշտ մարտավարական բնույթ ունի) համար Ռուսաստանն իր ռազմավարական շահերից հրաժարվելու որևէ պատճառ չունի: Իսկ թե ինչումն են կայանում դրանք, բազմցս ասվել է, և առաջիկայում որևէ առիթով կրկին կանդրադառնանք: Այս պահին միայն ֆիքսենք` Ռուսաստանը, չնայած երկրի ներսում առանձին շահերի խմբերի առկայությանը, հակված չէ այսրոպեական կարճաժամկետ շահերի հաշվին սպասարկել Թուրքիայի հեռահար նպատակները:
Այսքանն` այն մասին, թե ինչ չի ասվել: Այժմ անդրադառնանք հնչած հայտարարությանը:


«Այդ հարցերի լուծումներին որքան էլ փորձենք առանձին-առանձին մոտեցում ցուցաբերել, միևնույն է` վարագույրի հետևում դրանց կապը կա»,- պնդում է Էրդողանն ու հետագա խոսքում հավելում, թե միայն Հայաստանի կողմից միակողմանի զիջումների դեպքում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել:


Նախ` վերստին պետք է կրկնենք, որ աննկարագրելի տեմպերով գլոբալացվող աշխարհում արդեն իսկ դժվար է գտնել ցանկացած երկու իրադարձություն, խնդիր կամ գործընթաց, որոնց միջև հնարավոր չլինի այդ թվում նաև` «վարագույրների հետևի» կապ գտնել:

Դիցուք` Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բազմաթիվ երկրների կառավարությունների ստիպեց վերանայել բյուջետային ծախսերը` աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկին հումանիտար օգնություն հատկացնելու նպատակով: Ավելին, Հայիթին ամենաաղքատ երկրների շարքում հայտնվել է տասնամյակն շարունակ ավտորիտար ռեժիմների վերարտադրության, քաղաքացիական պատերազմների և արտաքին աշխարհից մեկուսացվելու պատճառով: Այժմ հարց` որևէ երկիր, որ մինչ այս բարձրաձայնում էր Հաիթիում մարդու իրավունքների պաշտպանության մասին, արդյո՞ք սեփական օգնությունը պայմանավորում է այդ խնդրի լուծմամբ: Իհարկե` ոչ:


Քննարկվող խնդրի հետ ավելի առարկայական կապ ունեցող օրինակ բերենք: Վրաստանոմ սառեցված հակամարտությունների թեժացումը ցույց տվեց, որ տարածաշրջանում առկա վերադասավորումներին անհրաժեշտ է արձագանքել նոր գործիքներով ու նոր գործընթացներով, և այդ համատեքստում Հայաստանը հանդես եկավ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ:

Օրինակ բերենք նույն Թուրքիայի ներքաղաքական կյանքից. հայկական և քրդական խնդիրներում կառուցողական դիրքորոշում որդեգրելու խոստման դիմաց Անկարայում իշխող իսլամիստական վարչակարգը արտաքին ուժերից աջակցություն (հիմնականում` անտարբերության տեսքով) ստացավ երկրի ներսում ազդեցությունը պահպանելու, հասունացող հերթական հեղաշրջումը կանխելու և աշխարհիկ հակառակորդներին շինծու մեղադրանքներով բանտ նետելու հարցում: Ինչպես տեսնում եք, տարբեր խնդիրների մեջ կապը, այդ թվում` պատճառա-հետևանքային, ակնհայտ են: Սակայն բոլորին էլ հասկանալի է, որ յուրաքանչյուր երկու խնդրի լուծումը միմյանցով փոխկապակցելը կդժվարացնի երկուսի լուծումն էլ (իրողություն, որն ի դեպ, Վլադիմիր Պուտինը հենց այդպես հստակ էլ ձևակերպեց):


Օրինակ, եթե չվերցնենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, այլ հարավ-օսական հակամարտությունը (որի թեժացումն էլ հենց դարձավ ներկա գործընթացի ծավալման պատճառ), ապա ակնհայտ կլինի, որ բանաձև, թե «մինչև չլուծվի մեկը, մյուսում առաջընթացն անհնարին է», ընդամենը հեռացնելու է երկու խնդիրների լուծումն էլ:

Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման, տևական խաղաղության հաստատման, բաժանարար գծերի վերացման, փակ սահմանների բացման ուղղությամբ ցանկացած քայլ դոմինոյի էֆեկտով դրական ազդեցություն է ունենալու մյուս բոլոր խնդիրների վրա:


Այս փաստը ողջ միջազգային հանրությունը, բոլոր շահագրգիռ երկրները, հայ-թուրքական գործընթացում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ներգրավված գործիչներն ու կազմակերպությունները հասկանում և արձանագրում են: Անգամ` Թուրքիան: Միակ բացառությունն Ադրբեջանն է: Եվ հենց նրա «կապրիզները» սպասարկելու համար էլ Էրդողանը հերթական օտարերկրյա անհաջող վոյաժից վերադառնում է տուն ու կրկնում նախորդ հայտարարությունները:

Այժմ դիտարկենք, թե ինչ փաստարկներով է հիմնավորում իր դիրքորոշումը Թուրքիայի վարչապետը.

«Հայ-թուրքական սահմանը փակվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդրի պատճառով: Օրինաբար ծագած խնդիրն օրինաբար էլ պետք է լուծվի… Թող վերջ դրվի Ղարաբաղի զավթմանը… Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ հեշտությամբ կկարգավորվեն: Իսկ Հայաստանի բարի կամքը նախ թող դրսևորվի գրավյալ շրջաններից դուրս գալով: 7 շրջաններից դուրս գալուց հետո միայն դրական զարգացումներ կլինեն: Մեզ համար պարզ է` ինչ քայլեր պետք է կատարվեն»:

Այս պնդումներին ուղղակի, բովանդակային հակադարձել կարելի էր, եթե նման տեսակետ արտահայտած լիներ, օրինակ, Նորվեգիայի կամ, ասենք, Լյուքսեմբուրգի վարչապետը: Թուրքիայի դեպքում նմանօրինակ հարձակումներին համարժեք պատասխանելու փայլուն օրինակ է մատուցել Իսրայելի արտգործնախարարությունը: Այս շաբաթ պաշտոնական Թել Ավիվի հետ ծագած դիվանագիտական սկանդալի համատեքստում, Թուրքիան կոչ էր արել Իսրայելին «դուրս գալ գրավյալ տարածքներից»: Իսրայելի արտգործնախարարության պատասխանն ավելին քան խոսուն էր.

«Թուրքիան վերջին երկիրն է, որ պետք է մեզ բարոյականություն սովորեցնի: Երբ բանը հասնում է մարդու իրավունքների պահպանմանն ու վերաբերմունքն ազգային փոքրամասնություններին, թուրքերը ծառայությունների այնքան էլ մաքուր ցանկ չունեն»: Այս հայտարարության փակագծերը բացել է Ֆրանսիական միջազգային ռադիոյի մեկնաբան Ալեքս Գորդինը. «Հայկական ջարդերի մասին առավել թափանցիկ ակնարկի կարիք չի էլ զգացվում»:


Հետևելով Իսրայելի ԱԳՆ-ի խորհրդին` մեզ մնում է միայն պարոն Էրդողանին ու նրա վարչակազմի մյուս անդամներին հիշեցնել, որ նախապայմանների առաջադրման դեպքում Թուրքիային, դժվար թե, հաջողվի կյանքի կոչել «զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը: Հիշեցնենք, որ Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի առանց բացառության իր բոլոր հարևանների հետ` Հունաստան, Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սիրիա: Իսկ Կիպրոսի հետ ունեցած խնդիրը պարզապես վկայում է, որ հայ-թուրքական սահմանի փակման ինտերպրետացիան փարիսեցիություն է, քանի որ ճնշման այդ գործիքը Թուրքիան փորձել է կիրառել բոլոր դեպքերում` անկախ գործընթացների տրամաբանությունից: Հիշեցնենք, որ 1974 թվականին անկախ պետության նկատմամբ ագրեսիայից հետո Կիպրոս կղզու մոտ 40 տոկոսը զբաղեցնելուց հետո, Թուրքիան, այլ` ոչ Հունաստանը կամ Կիպրոսը, փակում է սեփական օդանավակայաններն ու նավահանգիստները (այլ կերպ ասած` սահմանները) Կիպրոսի առջև: Փաստորեն սահմանի փակմամբ ճնշման միջոցով հակամարտության լուծումը ցանկալի հունով տանելու Թուրքիայի ռազմավարությունը նորություն չէ: Ի դեպ, Թուրքիան դեռ մեկ տարի առաջ` 2009թ. հունվարի 1-ից, պետք է իրականացներ Եվրոպային տված խոստումն ու ապաշրջափակեր Կիպրոսը, սակայն մինչ օրս այդ բանը չի կատարել:


Ամփոփենք` Հայաստանի հետ սահմանների փակման և դրանց բացման նախադրյալների մասին թուրքական հիմնավորումները վստահություն չեն ներշնչել: Հակառակ դեպքում, գոնե մեկ համախոհ կունենային (իհարկե` բացի Ադրբեջանից):


Ուշագրավ է Ռեջեփ Թայիբ Էրդողանի մյուս դիտարկումները ևս` իր բնորոշմամբ «Թուրքիայի գնացած ռիսկերի» մասին. «Ավիաբեռնափոխադրումները, Երևան-Ստամբուլ չվերթները մենք ենք սկսել: Օդային սահմանը բացել ենք: Թուրքիայում այժմ մեծ թվով թուրքական քաղաքացիություն չունեցող հայեր են ապրում»: Բնականաբար, այս փաստերի մասին վարչապետ Էրդողանը պատահաբար չի բարձրաձայնում: Այն էլ` որերորդ անգամ: Նա ուզում է վստահեցնել, թե իբր, ցանկության դեպքում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու լծակներ ունի, բայց այդ բանը չի անում, քանի որ «կառուցողական է տրամադրված»:

Բանն այն է, որ վերը նշվածն իրականում Հայաստանի համար մեծ կենսական նշանակություն չունի, ոչ ավիափոխադրումների ու ուղևորափոխադրումների դադարեցումը, ոչ էլ Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած մոտ 5000 հայերի վերադարձը լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

Ավելին, եթե հարաբերությունների «նորմալացումն» այդ հունով ընթանա, ապա Թուրքիայի կորուստները շատ ավելին են լինելու. արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերն այլևս չեն ստեղծի այն արդյունքը, որից օգտվում է առաջին հերթին Թուրքիան, ավիակապի դադարեցումը չի բերի այն եկամուտները, որոնք հավասարապես կիսվում են երկու կողմերի միջև, և երրորդ` Թուրքիա չեն մեկնի այն 50 հազար հայ զբոսաշրջիկները, որոնք թուրք պաշտոնյաների դիտարկմամբ, բավականին պատկառելի նպաստ են բերում այդ երկրի տնտեսական զարգացմանը: Խնդիրն այսքան չի սահմանափակվում: Թուրքիայի կողմից «ապակառուցողականության» դրսևորման դեպքում, Անկարան պետք է մտածի այդօրինակ որոշումների հայելային արձագանքների մասին և չմոռանա, որ օրինակ, Գերմանիայում արտագնա աշխատանքի մեկնած թուրքերի թիվը 7 մլն-ի է հասնում:


Ինչ վերաբերում է հայտարարության վերջին հատվածին («Նախաձեռնողը պետք է Ռուսաստանը լինի: Մեդվեդևի և Պուտինի հետ բացեիբաց խոսել եմ: Մինսկի եռանախագահության ներսում Հայաստանի վրա թիվ մեկ ազդեցությունը Ռուսաստանն ունի, այնուհետև` Միացյալ Նահանգները, ապա` Ֆրանսիան: Եթե Ռուսաստանը համագործակցի, ապա արդյունքն ավելի արագ կլինի: Իսկ եթե Ռուսաստանն այդ հարցում թուլություն դրսևորի, արդյունքի հասնելը շատ դժվար կլինի»), ապա, կարծում ենք, որ Էրդողանն այսկերպ փորձել է հնարավոր բացասական արդյունքների պատասխանատվությունը թողնել միջնորդների, առաջին հերթին Ռուսաստանի վրա: Բայց քանի որ այս սպառնալիքը պարոն Էրդողանն արել է ոչ թե մոսկվայում, ինչի հնարավորությունն ուներ, այլ հայրենիք վերադառնալուն պես, կարելի է եզրակացնել, որ ինքն անձամբ էլ գիտակցում է, որ դրանք որևէ իրական ազդեցություն ունենալ չեն կարող:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}