Վիկ Դարչինյանը Դոների հետ կմենամարտի հունիսին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մարտի 6-ին կմենամարտի ամերիկացի Ռաուլ Մարտինեսի հետ: Այդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը կփորձի համաձայնության հասնել Նոնիտո Դոների հետ` ռևանշի մենամարտ կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է fightnews.com-ը: Հիշեցնենք, որ 2007 թ. հուլիսին Նոնիտո Դոները 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վիկ Դարչինյանին:
Ներկայացնելով Մարտինեսին` հարկ է փաստել, որ նա 25 մենամարտ գրանցել է իր օգտին և միայն մեկ անգամ է պարտություն կրել: Ընդ որում` անցած տարվա ապրիլին նա զիջել է նույն Նոնիտո Դոներին:
Մարտինեսի հետո հանդիպումից հետո հայ բռնցքամարտիկը պլանավորում է հաջորդ մարտը կազմակերպել Ավստրալիայում` մրցակցելով IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դեննի Գրինի հետ:
«Հաճույքով կմենամարտեմ Ավստրալիայում, իսկ Դոների հետ մարտը կկայանա հունիսին,- ասել է Դարչինյանը:- Անհամբերությամբ եմ սպասում Դոների հետ հանդիպմանը: Ընդհանրապես` սիրում եմ հաճախակի մենամարտել»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին