ԱՄՆ-ի հրեաները փորձում են ճնշել Թուրքիային` արծարծելով Հայոց ցեղասպանության թեման

Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» (The Jerusalem Post) թերթը` հունվարի 16-ի համարում, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությանը, ներկայացնում է Անկարայի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական սկանդալի վաշինգտոնյան արձագանքները:


«ԱՄՆ-ի հրեա առաջնորդներին բարկացնում է Թուրքիայի թշնամանքն Իսրայելի հանդեպ» վերտառությամբ հրապարակման մեջ թերթի Վաշինգտոնի թղթակից Հիլարի Լեյլա Կրիգերը տեղեկացնում է, որ Իսրայելի ու Թուրքիայի դաշնակցական հարաբերություններով պայմանավորված` ԱՄՆ-ում գործող բազմաթիվ հրեական կազմակերպություններ Կոնգրեսում հընթացս սպասարկել են նաև Թուրքիայի շահերը:


«Հայաստանի դեպքում, օրինակ, մի շարք հրեական կազմակերպություններ Կոնգրեսի անդամներին հորդորել են չքվեարկել այն բանաձևի օգտին, որով Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դերակատարմամբ իրականացված զանգվածային ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն»,- նշում է հոդվածագիրը ու հավելում, որ վերջին զարգացումները կարող են արմատական փոփոխություններ մտցնել հրեական կազմակերպությունների դիրքորոշման մեջ:


Նշված կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, չցանկանալով հրապարակել իր անունը, թերթի հետ զրույցում ասել է. «Երբ Թուրքիայի վերաբերյալ քաղաքական հարցերը տեղափոխվեն այս ափ, Իսրայելի նկատմամբ Թուրքիայի թշնամությունը հետևանքներ կունենա: Իսկ ինչո՞ւ ոչ: Իսրայելի բարեկամները` թե կառավարական և թե ոչ-կառավարական շրջանակներից, կներկայացնեն իրենց մոտեցումները»:


Իսկ Կապիտոլիական բլուրում գտնվող աղբյուրը (հավանաբար` որևէ կոնգրեսական) նշել է. «Այս պահին մարդիկ Թուրքիայից դժգոհ են: Ես արմատական վերակողմնորոշման մասին չեմ լսել: Բայց դա չի նշանակում, որ եթե գործերն էլ ավելի վատանան, մարդիկ չեն կարող մտքափոխ լինել»:


Թերթը նշում է, որ հրեական կազմակերպություններն իրենց այս դժգոհությունը հայտնել են նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներին: Բացի այդ հրեական համայքնի առաջնորդները գոհունակություն են հայտնել այն առթիվ, որ վերջին այցելության ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճնշումներ է գործադրել Ռեջեփ Թայիբ Էրդողանի վրա:


Միևնույն ժամանակ, թերթի մեկ այլ զրուցակից, որ նույնպես ներկայացնում է ԱՄՆ-ի հրեական ազդեցիկ կազմակերպություն, նշել է, որ «Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի են, քան` Էրդողանի ու նրա իսլամիստական կառավարության հետ հարաբերությունները»: Նրա ներկայացմամբ, իսլամիստների իշխանության օրոք տարածաշրջանի երկու ոչ արաբական երկրների պատմական ջերմ հարաբերություններում անկում է նկատվում:


Թերթի հետ զրույցում հրապարակավ արտահայտվել է միայն հրեական ազդեցիկ կազմակերպությունների մեկի` «Հակաանվանարկման լիգա»-ի (the Anti-Defamation League) ներկայացուցիչ Ջես Հորդզը: Նախ նշենք, որ հիշյալ կազմակերպությունն առավել սերտ կապեր ունի Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է վերջին իրադարձությունների ֆոնին այդ հարաբերությունների հեռանկարին, ապա Ջես Հորդզը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի պաշտնում Նամիկ Թանի նշանակումը կարելի է դրական ազդանշան համարել, քանի որ այդ գործիչը, ով նախկինում աշխատել է նաև Իսրայելում, լավ կապեր ունի նաև հրեական համայնքի հետ: «Դեսպանատան հետ մենք ջերմ հարաբերություններ ենք ունեցել, և կարծում ենք կունենանք»,- նշել է նա:


Խոսելով Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման մասին` Թուրքիայի հետ սերտ առնչություններ ունեցող հրեական կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն ժխտում փաստը, բայց դրա ճանաչումը նպատակահարմար չեն համարում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, սակայն այս պահին Սենատում կամ Ներկայացուցիչների տանն այդ հարցով բանաձևի ընդունումը մեզ  համար օգտակար որևէ խնդիր չի լուծում: Սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հայերի ու թուրքերի համար այդ հարցը լուծելու լավագույն ճանապարհը պատմական հաձնաժողովի միջոցով առաջ գնալն է»,- հայտարարել է Ջես Հորդզն` այնուհետև իր դժգոհությունն արտահայտելով Թուրքիայի վարչապետի մի շարք հակաիսրայելական հայտարարությունների, Թուրքիայում հակահրեական բովանդակությամբ հեռուստաֆիլմի ցուցադրման առնչությամբ:

Ակնհայտ է, որ իսրայելական հեղինակավոր պարբերականի այս հրապարակումը, կարծում ենք, չարժե դիտարկել  միայն լրագրողական հետաքրքրասիրության արդյունք: Այստեղ չափազանց շատ են դիվանագիտական «մեսիջները»: Նախ` ոչ միայն անանուն, այլև շատ կոնկրետ անձինք ու կազմակերպություններ Թուրքիային զգուշացնում են համառության հնարավոր հետևանքների մասին: Ըստ որում, տողատակում նկատվում է որ ԱՄՆ-ում Թուրքիայի շահերը սպասարկելուց հրաժարվելու ու Թուրքիայի դեմ գործելու սպառնալիք կա միայն, այլև` բավականին քողարկված ձևով Էրդողանին հասկացվում է, որ Իսրայելի նկատմամբ որդեգրած գծի խորացումը կարող է բերել նաև իշխանության կորստի` հենց Թուրքիայի ներսում:


Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա «Ջերուզալեմ Փոստ»-ի հրապարակումը ևս մեկ անգամ վկայում է, որ

 ա/ հրեական կազմակերպությունները կազմակերպված ձևով աշխատում են այդ փաստի ճանաչման դեմ և լոբբինգ են անում Թուրքիայի շահերը,

բ/ միևնույն ժամանակ նրանք չեն հերքում պատմական իրողությունը,

գ/ այդ կերպ նրանք փորձում են Հայոց ցեղասպանության հարցն օգտագործել` Թուրքիայի հետ ցանկալի պայմաններով համագործակցություն ծավալելու, իսկ որոշ դեպքերում` Թուրքիային սեփական ուղեծրում պահելու համար:


Այս պնդումները ոչ թե ենթադրություն են, այլ փաստարկված իրողություն: Եթե համարենք, որ «Ջերուզալեմ Փոստ»-ի հրապարակմամբ Իսրայելն ու ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները փորձում են ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, և այդ համատեքստում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության խնդրին, ապա երկու կարծիք լինել չի կարող, թեման շահարկվում է այլ խնդիրների լուծման համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}