Հայաստանի մարզիկներից երեքն արդեն Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն
2010 թ. օգոստոսի 14-26-ին Սինգապուրում կանցկացվեն պատանեկան ամառային Օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 25 մարզաձև: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) հատկացրել է (ըստ մարզաձևերի) սահմանափակ տեղեր: Պատանի մարզիկ-մարզուհիները մասնակցության իրավունք են ստանում վարկանշային մրցումներում համապատասխան միավորներ վաստակելու դեպքում:
Հայաստանի մարզիկներից երեքն արդեն Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն: Այն հաստատել է ՄՕԿ-ը` ՀԱՕԿ-ին ուղղված պաշտոնական գրությամբ:
Ձյուդոյի մրցաշարին կմասնակցի Դավիթ Ղազարյանը (Վանաձոր, 60 կգ): Նա վարկանիշը ձեռք է բերել 2009 թ. Եվրոպայի (3-րդ մրցանակակիր) և աշխարհի (5-րդ տեղ) պատանեկան առաջնություններում:
Ծանրամարտի մրցումներում հանդես կգան երկու մարզիկներ` Թաիլանդում 2009 թ. կայացած աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով: Մեկնողների անուններն ու քաշային կարգերը կորոշի մարզաձևի հանրապետական ֆեդերացիան:
Սինգապուրյան խաղերի ուղեգիր ձեռք բերելու նպատակsով Հայաստանի մարզիկները կշարունակեն մասնակցել նաև մյուս մարզաձևերի վարկանշային մրցումներին (բռնցքամարտ, հրաձգություն, նետաձգություն, մարմնամարզություն և այլն):
Ավելացնենք, որ 2012 թ. Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի կունենան պատանեկան ձմեռային օլիմպիական առաջին խաղերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան