Քաղաքական
19:11 22/01/2010
Օլեգ Եսայանի նշանակմամբ ևս մեկ անգամ ընդգծվեց Ռուսաստանի մոտեցումը
Հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ այս օրերին ակտիվացած թեմայի համատեքստում տարակերպ մեկնաբանությունների, Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ կանխատեսումների համատեքստում, այս նշանակումը բավականին կարևոր իրադարձություն է և այն անուշադրության չի կարելի մատնել:
Բանն այն է, որ Օլեգ Եսայանը, ով անշուշտ նաև դիվանագիտական հարուստ փորձ է կուտակել 2006 թվականից ի վեր Հայաստանը ներկայացնելով Բելառուսում և ԱՊՀ կանոնադրական ու այլ մարմիններում, առավելապես ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական վերնախավի ներկայացուցիչ: Անկախացումից ի վեր, Օլեգ Եսայանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ-ում. 1992 թ. նախագահել է ԼՂՀ նախարարների խորհուրդը, իսկ 1997-2005 թթ.` ԼՂՀ Ազգային ժողովը: Այդ ընթացքում բազմաթիվ միջազգային ֆորումներում, որոնք կայացել են Ռուսաստանում, Սերբիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Ֆրանսիայում և այլուր, նա ներկայացրել է հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Եվ ահա, անկախ ԼՂՀ-ում բազմաթիվ պաշտոններ վարած, այդ երկրի ներկայացուցիչը համարվող գործիչը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առանցքային (եթե ոչ` ամենառանցքայինը) դերակատարում ունեցող երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Սա, անշուշտ, հետաքրքիր է: Հետաքրքիր այն առումով, որ Օլեգ Եսայանի նշանակմամբ, պաշտոնական Երևանն ու Մոսկվան համապատասխան ազդակներ են հաղորդում: Երևանի պարագայում խնդիրը մանրամասնելու կարիք չկա, քանզի հայկական կողմի դիրքորոշումը հավելյալ ներկայացնելու խնդիր չկա: Իսկ ահա Ռուսաստանի դեպքում` Օլեգ Եսայանի նշանակումը լուրջ ենթադրությունների հիմք է ապահովում` կապված ղարաբաղյան հարցում Ռուսաստանի մոտեցումների կամ դրանց փոփոխության հետ:
Այն, որ Օլեգ Եսայանը Մոսկվայում Հայաստանի շահերից բացի ներկայացնելու նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, կասկածից վեր է: Ավելին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների առնչությամբ երկու երկրների ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների հանդիպումներն ու քննարկումները խիստ ինտեսնիվ են, կարելի է ենթադրել, որ գործնականում ԼՂՀ քաղաքական շահերի ներկայացումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի գլխավոր խնդիրն է (անկախ` դեսպանի ով լինելուց):
Եվ եթե պաշտոնական Մոսկվան համաձայնություն է տալիս այդ պաշտոնը վստահել ԼՂՀ քաղաքական վերնախավի ներկայացուցչի համբավ ունեցող գործչին, կնշանակի, որ այդկերպ ցանկություն է հայտնում մշտական կապ հաստատել այդ երկրի քաղաքական վերնախավի հետ (առկա հնարավորությունների սահմաններում): Սա էլ իր հերթին հնարավորություն է տալիս եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում չարագուշակ կանխատեսումներն իրականության հետ որևէ աղերս չունեն: Ընդհակառակը, իրականությունն ավելի շատ արտացոլում են ռուսական ղեկավարության վերջին հայտարարություններն առ այն, որ Մոսկվան ո’չ Թուրքիայի, ո’չ էլ այլ երրորդ կողմի խնդրանքով կամ շանտաժով հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու ցանկություն չունի, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի այն դեպքում, երբ հայկական ու ադրբեջանական կողմերն ինքնուրույն կգան համաձայնության: Օլեգ Եսայանի նշանակման փաստը նաև այս սա է հաստատում:
Իհարկե, հարց կարող է առաջանալ, թե Ռուսաստանն ի՞նչ կապ ունի Օլեգ Եսայանին նշանակելու հետ, եթե այդ պաշտոնում նշանակում կատարվում է Հայաստանի նախագահի հրամանագրով: Սա ճիշտ դիտարկում է: Սակայն միջազգային հարաբերություններում առկա ընթացակարգերով դեսպանի նշանակմանը նախորդում է ընդունող երկրից համաձայնության, դիվանագիտական լեզվով` ագրեմանի տրամադրում: Այսինքն` մինչ նշանակումը` դիվանագետի թեկնածությունը պետք է հաստատվի նաև ընդունող երկրի կողմից: Եվ եթե Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, կնշանակի` պաշտոնական Մոսկվան տվել է իր համաձայնությունը:
Համեմատության համար նկատենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային նշանակելու հարցմանն ի պատասխան պաշտոնական Բաքուն մինչ օրս Վաշինգտոնին ագրեման չի տվել: Չնայած, որ թեկնածությունն առաջադրվել է դեռևս 2009 թվականի օգոստոսին: Ի դեպ, այս փաստն էլ իր հերթին է վկայում, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդգրկված երկրներն իրենց դիվանագիտական-կադրային փոփոխություններով ինչ մոտեցում են դավանում և թե ինչպես է Ադրբեջանը հակադրվում դրանց:
Վերջում նկատենք, որ Ադրբեջանը կփորձի բողոքել նաև Օլեգ Եսայանի նշանակման դեմ: Սակայն այդ բողոքը գործնական ազդեցություն չի ունենա ո'չ այդ նշանակման վրա, ո'չ էլ կարգավորման գործընթացի մյուս մասնակիցների մոտեցումների վրա:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում