Ռոման Պոլանսկին` ամերիկյան արդարադատության առջև՞
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին պետք է վերադառնա ԱՄՆ, որպեսզի կանգնի արդարատության առջև` դեռևս 1977 թվականին 13-ամյա աղջնակի բռնաբարության գործով: Նման որոշում կայացրել է Կալիֆորնիայի Գերագույն դատարանը: Այս մասին հայտնում է Իտառ-Տասը:
Հիշեցնենք, որ Պոլանսկին մեղադրվում է 1977 թվականին 13-ամյա աղջնակի բռնաբարության համար: 1978 թվականին նա փախել է ԱՄՆ-ից, որպեսզի խուսափի արդարադատությունից: Պոլանսկին ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին Ցյուրիխի օդանավակայանում, երբ ժամանել էր` մասնակցելու Ցյուրիխի կինոփառատոնին: Պոլանսկին այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Նա ազատ է արձակվել 4,5 մլն դոլար գրավով:
Հենց դատախազությունն է ստիպում, որ Պոլանսկին անձամբ ներկայանա դատարան: Դատավորի խոսքով, դա անհրաժեշտ է լիարժեք արդարադատություն իրականացնելու համար: Ինչպես որ սպասվում էր, 76-ամյա Պոլանսկու փաստաբանները դատարանի որոշումը բողոքարկելու են:
Աղբյուրի համաձայն, շվեյցարական իշխանությունը դեռևս որոշում չի կայացրել` Պոլանսկին կկանգնի՞ ամերիկյան արդարադատության առջև, թե՞ ոչ: