Աշխարհում ավելի քան 14 հազար մարդ մահացել է խոզի գրիպից
Մահացու ելք ունեցող խոզի գրիպով` A/H1N1-ով վարակվածության թիվն ամբողջ աշխարհում հասել է 14142-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացրած հաշվետվությանը:
Մեկ շաբաթ առաջ ԱՀԿ-ն հայտնել էր 13554 մահացածների մասին: Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել էր, որ որոշ երկրներ հրաժարվել են իրենց երկրում լաբորատոր կարգով հաստատված դեպքերի հաշվառում անցկացնել: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն դադարել է հրապարակել հիվանդների մասին տվյալներ:
Նշեք, որ հունվարի 7-ի տվյալներով, A/H1N1-ի վարակվածության դեպքեր հաստատվել են 209 երկրում: Վարակն ամենակտիվ ձևով տարածվել է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Ասիայում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, մասնավորապես, Լեհաստանում, Ավստրիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Մոլդովայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում