Եվրոպացիների մեծ մասը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
Միասնական Եվրոպայի բնակիչները դեմ են Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցությանը: Ուկրաինական «Կորեսպոնդենտ.նեթ» (Корреспондент.net) էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, նման արդյունքներ են ստացվել Եվրոպայում իրականացված լայնածավալ հարցման արդյունքում:
Աղբյուրի հաղորդմամբ, 2009 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ԵՄ առաջատար երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, ՄԵծ Բրիտանիայում, Իսպանիայում ու Լեհաստանում, անցկացվել է հարցում: Հարցման խորագիրն էր. «Թուրքիայի` ԵՄ ապագա անդամի ընկալումը եվրոպացիների մոտ»:
Հարցման ընթացքում սոցիոլոգները փորձել են պարզել, թե ինչպես կքվեարկեին եվրոպացիները, եթե Թուրքիայի անդամակցության հարցը որոշվեր ազգային հանրաքվեների միջոցով: Արդյունքում պարզվել է, որ 52 տոկոսը դեմ կլիներ: Թուրքիային սատարողների թիվը կազմել 41 տոկոս, իսկ մնացած 7 տոկոսը չեն կողմնորոշվել:
Թուրքիային «ոչ» ասողների մեջ առաջին տեղում ֆրանսիացիներն են: Այս երկրում հարցվածներից Թուրքիայի անդամակցությանը դեմ են եղել 64,4 տոկոսը: Գերմանացիների 62 տոկոսն է դեմ եղել Թուրքիայի «եվրոպականացմանը», իսկ Մեծ Բրիտանիայում` 46,3 տոկոսը:
Իսպանացիների ու լեհերի տրամադրությունները տարբերվում են ԵՄ-ի «ծանրքաշային» անդամներից: Հիշյալ երկու երկրներում Թուրքիային սատարողներն ավելի շատ են եղել, քան ընդդիմացողները: Մասնավորապես Լեհաստանում հարցվածների 54,1 տոկոսը և Իսպանիայում 53,2 տոկոսը կողմ են արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը:
Նկատենք, որ Թուրքիայի անդամակցությանը պաշտնոկան մակարդակով ընդդիմանում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան