«Ջազ ենք նվագում Գարանյանի հետ»…առանց Գարանյանի
«Ջազ ենք նվագում Գարանյանի հետ» երիտասարդական երկրորդ երաժշտական փառատոնը տեղի է ունենալու այսօր Մոսկվայի Արվեստի ու մշակույթի «Մերիդիան» կենտրոնի Մեծ դահլիճում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում անելով փառատոնի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ հայտնի ջազ երաժիշտը մահացել է հունվարի 11-ին` 76 տարեկան հասակում: Նրա հիմնած փառատոնը այս անգամ անցկացվում է առանց նրա ոգեշնչման: Ինչպես պատմել են կազմակերպիչները, ջազային տոնը լինելու է այնպիսին, ինչպիսին մտածել էր նրա հիմնադիրը:
Փառատոնի ծրագրում հնչելու են ստեղծագործություններ նախատեսված ոչ միայն արվեստը գնահատողների, հասկացողների համար, այլ նաև ամենաչպատրաստված ունկնդրի համար, քանի որ Գարանյանը միշտ ասել է. «Ես ուզում են նվագել այնպիսի երաժշտություն, որը դուր կգա բոլորին»:
Փառատոնի ընթացքում հնչելու է հայտնի ջազ երաժիշտների ստեղծագործություններ: