Սուլեյմանովան կրկին ապատեղեկատվություն է տարածում, շնորհավորելու փոխարեն
Այսօր Ադրբեջանի Օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «հայկական կողմի այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին /EOI/ չի համապատասխանում իրականությանը» http://ru.trend.az/: Ը
Ըստ Ադրբեջանի Օմբուդսմանի իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը:
Այս խնդրի առնչությամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որով հիշեցնում է 2009թ-ի օգոստոսի 31-ին Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպանի հաստատությանը շնորհվել է Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտի լիարժեք /ինստիտուցիոնալ/ անդամի կարգավիճակ /որոշման օրինակը կցված է/ :
Ավելին, 2009թ-ի հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, և այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաև ԼՂՀ Օմբուդսման Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ` մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին:
«Կարծում ենք ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության այս միջազգային ճամաչումը և Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎԱՅԻ ՋԱՆՔԵՐՆ Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՆ. ԼՂՀ ՄԻՊ-Ը ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԱՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԼԻԱՐԺԵՔ ԱՆԴԱՄ Է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան