Այցելուն «վնասել է» Պաբլո Պիկասոյի կերտած նկարը
Նյու-Յորքի Metropolitan թանգարանում այցելուն Պաբլո Պիկասոյի «Դերասան» կտավը դիտելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը ու ընկել նկարի վրա, որի հետևանքով նկարի վրա մոտ 15 սմ երկարությամբ ուղղահայաց մի գիծ է քաշվել: Թանգարանի աշխատակիցները պնդում են, որ այցելուի պատճառով առաջացած «վերքը» չի մտնում կտավի կոմպոզիցիայի գլխավոր հատվածի մեջ:
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, թանգարանի փորձագետները այժմ փորձում են գնահատել կտավի հնարավոր վերականգնումը, որի վրա աբստրակտ պատկերված է աճպարար:
Metropolitan թանգարանում կա Պաբլո Պիկասոյի մոտ 250 աշխատանք: