Քաղաքական 13:17 25/01/2010

Իրադարձությունների զարգացումը մինչև Սոչի

Քաղաքական 2010-ի մեկնարկը բավականին թեժ ստացվեց: Խոսքն առաջին հերթին վերաբերում է արտաքին քաղաքական գործընթացներին:


Եթե նախկինում արտաքին քաղաքական ակտիվացման ոչ ֆորմալ մեկնարկն համընկնում էր հունվարի վերջին շվեցարական Դավոսում կազմակերպվող միջազգային տնտեսական ֆորումի անցկացմանը, ապա 2010 թվականին իրադարձությունները թույլ չտվեցին անգամ հին տոմարով Նոր տարին նշել: Արդեն հունվարի 11-ից սկսած տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք նշանային են թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, թե հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացների համար:
Գործը հեշտացնելու նպատակով, ընթերցողին առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել այն կարևոր հայտարարություններն ու եզրահանգումները, որ հնչեցին մինչև հունվարի 25-ը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այս տարվա առաջին հանդիպումը:

Հունվարի 5.
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ «Երևանի հետ Անկարայի հարաբերությունների նորմալացումը ոչ մի առնչություն չունի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը»: Նա նշեց, որ Եվրոպայի որոշ ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրա` համարելով, որ Հայաստանի հետ դեռևս չկարգավորված խնդիրը խոչընդոտ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: «Նույնիսկ եթե օրակարգում Եվրամիությանը մեր անդամակցության հարցը չլիներ` հայ - թուրքական հարաբերությունները այն խնդիրն է, որ Անկարան ցանկանում է կարգավորել»,- ընդգծեց նա:

Հունվարի 6
ՀՀ պաշտպանության նախարարը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցեց, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները և կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»։ Սա ընկալվեց որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամանորի ուղերձի պատասխան, որտեղ, ի զարմանս բոլորի, ռազմատենչ հայտարարություններ էին հնչել:

Թուրքմենստանի և Իրանի նախագահները հանդիսավոր կերպով բացեցին երկու երկրները կապող երկրորդ գազամուղը, որով նախատեսվում է թուրքմենական գազն արտաքին շուկա հանել Իրանի տարածքով: Փորձագետների դիտարկմամբ, այս փաստը նշանակալիորեն նվազեցրեց Ադրբեջանի տարանցիկ դերը և այդ երկրի նկատմամբ հետաքրքրությունն ընդհանրապես:

Հունվարի 7
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարեց, որ «Բեռլինը չի պատրաստվում արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն», սակայն նշեց, որ Թուրքիան պետք է բարեփոխումների լայնամասշտաբ ծրագիր իրագործի` Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար: «Գերմանիայի ներկայիս կառավարությունը հարգում է ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակական գործընթաց են իրենցից ներկայացնում: Որևէ բան ինքնաբերաբար չի կարող ի կատար ածվել: Ավելին, որևէ մեկը չի կարող երաշխավորել այդ բանակցությունների դրական ելքը»,- գերմանացի դիվանագետի այս խոսքերն ընկալվեցին Անկարային հասցված ապտակ:

Հունվարի 9
Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակավ հակադարձեց Գերմանիայի ԱԳՆ-ին. «Եթե Եվրամիությունը հայտարարի նոր պայմանների կատարման անհրաժեշտության մասին կամ մեզ առաջարկի սահմանափակ անդամություն, մենք կհրաժարվենք Եվրամիությանը միանալու ծրագրերից»:

Հունվարի 11
Հայտնի դարձավ, որ հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու համար ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպելու է ԱՄՆ հայկական համայքնի ներկայացուցիչների հետ:

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրնովսկին լատվիական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարբաղի անկախությունը:


Հունվարի 12
ՀՀ Սահմանադրական դատարանը վճռեց, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

Հունվարի 13
Lոնդոնի King’s College համաժողովում ունեցած ելույթում հարցին` արդյոք Թուրքիան կվավերացնի՞ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները առանց նախապայմանների, Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է. «Այս հարցում մեր կառավարությունը անում է ամենը, ինչ հնարավոր է»:

Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվայի համալսարանում ունեցած ելույթում բարձրաձայնել է նախորդիվ բազմիցս հնչեցրած նախապայմանների մասին: Նույն օրը Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը որևէ կերպ չարձագանքեց Ռուսաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական կարգավորման գործընթացների փոխկապակցումն աննպատակահարմար է և մարտավարական, և ռազմավարական տեսանկյունից: Վլադիմիր Պուտինը պնդեց, որ դրանց փոխկապակցումը էլ ավելի կդժվարացնի ու կհեռացնի խնդիրներից յուրաքանչյուրի լուծումը:

Հունվարի 14
Հայաստան այցելած ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարեց, որ Լեռնային Ղարբաղի և հայ-թուրքական կարգավորման գործընթացները շաղակեպլը կոռեկտ չէ: ՌԴ ԱԳ նախարարը նաև վստահեցրեց, որ Ռուսաստանը սեփական էներգետիկ շահերը չի գերադասելու ԼԵռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներից:
Նույն ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՀՀ ՍԴ որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիային:

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքեց այն լուրերը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակը փոխանցել են հայկական կողմին: Այս հայտարարությունը փորձագետներին հիմք տվեց ենթադրելու, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մոտալուտ զարգացումներ չեն ակնկալվում:

Հունվարի 15
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարեց, որ Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների գործընթացը չպետք է կապվի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Միաժամանակ, մեկնաբանելով ՀՀ ՍԴ որոշումը, դեսպանը նշեց, որ գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է. «Մենք հույս ունենք, որ Թուրքիան կկարողանա հաղթահարել այդ խոչընդոտները և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում առաջ կընթանա»:

Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատասխանեց հայրենիք վերադառնալուց հետո` «Սաբահ» օրաթերթին տված հարցազրույցով, որտեղ կրկնեց նախապայմանների մասին նախորդ հայտարարությունները:

Հունվարի 16
Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր հերթին հաստատեց, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ, իսկ հաջորդ օրը մեկնեց Ստեփանակաերտ, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հակամարտության լուծման ուժային տարբերակն անընդունելի է բոլոր դեպքերում:

Հունվարի 18
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն, ամփոփելով անցած տարին, խոսեց հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիրների շմասին: Նա վստահեցերց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ իշխանություներն աշխատում են բաց` ներկայացնելով այն, ինչ կա: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի համատեքստում նախարարն անդրադարձավ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին և վստահեցրեց, որ Հայաստանում դրանք որևէ մեկին չեն տպավորում. «Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ 2010 թվականին էլ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջումների և որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»:


ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Մոսկովյան այցի ընթացքում ի թիվս այլ հարցերի նախատեսված էր քննարկել Ադրբեջանի նախագահի ներգրավմամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը:


Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հանդես եկան հայտարարություններով` պահանջելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը տեղի «ANS» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը և այն չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:


ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հայտարարեց, որ նախագահների առաջիկա այցից որևէ առաջընթաց ակնկալել պետք չէ:

Ադրբեջանի կառավարության նիստում, Իլհամ Ալիևը խախտելով իր իսկ ավանդույթները, հանդես չեկավ ռազմատենչ հայտարարություններով, բայց` զիջումների չգնալու մասին նախորդ հայտարարությունները:

Հունվարի 19
Թուրքիայի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որով դատապարտեց ՀՀ ՍԴ որոշումը` նշելով, որ
«այդ որոշումը վնասում է արձանագրությունների բանակցային միտիվներն ու արձանագրությունների հետամտած գլխավոր նպատակը: Մեզ համար անընդունելի է նման մոտեցումը»:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանեցին Երևան, որետղ հանդիպումներ ունեցան ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ:

Հունվարի 20
Ռեջեփ Թայիբ Էրդողանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպումից հետո դատապարտեց ՀՀ ՍԴ որոշումը. «Մենք, որպես թուրքական պետություն, երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գնալ: Բառերի արանքում, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան»: Նա պահանջել է, որ Երևանում վերանայեն որոշումը:


ՀՀ արտգործնախարարի նախաձեռնությամբ հեռախոսազրուցյ է տեղի ունենում Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի միջև: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, այդ զրույցի ընթացքում հայ նախարարը զարմանք է արտահայտել Թուրքիայի տարածած հայտարարությունների առնչությամբ և թուրք գործընկերոջը առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին և ոգուն և արագ առաջ ընթանալ` հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում:


Հունվարի 21
Հայտնի դարձավ, որ Թուրքիայում փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հարցը արդեն իսկ տեղափոխվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 25-ին` Սոչիում:


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ թուրքական կողմը կկատարի ստանձնած պարտավորությունը և հետամուտ կլինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նույն օրը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահի հետ:

Հունվարի 22
Տարեկան ամփոփիչ ասուլիսում խոսելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մասին` ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՍԴ որոշման շահարկմամբ թուրքական կողմը փորձում է գործընթացը ձգձգելու պատրվակներ գտնել, ինչը հաջողություն չի ունենալու և արժանանալու է միջազգային հանրության հակազդեցությանը: ԼՂ հիմնահարցի բանակցություններում առաջընթացը ՀՀ ԱԳ նախարարը պայամնավորեց Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմամբ:
Հյտնի դարձավ, որ նախագահի հունվարի 21-ի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ԼՂՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը:


Թուրքկաան «Թարաֆ» (Taraf) թերթը տեղեկություն տարածեց այն մասին, որ երկրում բացահայտվել է հերթական զինված հեղաշրջման փորձը` «Բոլյազ» անվամբ: Վերջին երկու տարում, սա Թուրքիայում ռազմակն հեղաշրջման ձախողված երկրորդ փորձն է: Նախկին` «Էրգենեկոնի» գործով Թուրքիայում հայրուրավոր գործիչներ են ազատազրկվել:

Մոսկվայում կայացած ասուլիսում Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմամբ կշարունակվի նախորդ տարի երկու նախագահների միջև եղած երկխոսությունը, որին աջակցում է նաև Ռուսաստանը: Նա նաև անդրադարձել է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հարաբերությանը` նշելով, որ դրանցից որևէ մեկն առաջնահերթություն չունեն` այդ սկզբունքների որոշակի հիերարխիա հաստատելու միակ փորձն արվել է 1970 թվականին ընդունված ՄԱԿ-ի հատուկ բանաձեւում, որտեղ ասվում էր, որ պետության տարածքային ամբողջականությունը հնարավոր է միայն այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման դեպքում, և բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: «Ենթատեքստը հետևյալն է,- մեկնաբանել է Լավրովը,- եթե պետությունը այդ հարցերը լուծելու համար կոպիտ ուժի է դիմում, ապա նրա՝ տարածքային ամբողջականության իրավունքը հարցականի տակ է հայտնվում»: Սա Բաքվում ընկալեցին որպես ապտակ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայատարարությամբ, որով տեղեկացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին են ներկայացրել Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակը

Թուրքական «Վաթան» (Vatan) թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի խորհրդարանում դռնփակ քննարկվել է հայ-թուրքական արձանագրությունների հարցը: Թուրք խորհրդարանականներն` ի նշան ՀՀ ՍԴ-ի որոշման դեմ բողոքի, պահանջել են արձանագրությունները հետ ուղարկել, սակայն իշխող կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ այդկերպ Թուրքիայի վիճակն էլ ավելի կծանրանա:

Հունվարի 23
Հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու այդ առնչությամբ Թուրքիայի ունեցած մտահոգությունները:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ներկայանցել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, ողջունել է ՀՀ ՍԴ որոշումը: Հայաստանում այս հայտարարությունը որակվեց «Անկարայի համար սառը ցնցուղ» և թուրքական դիվանագիտության ֆիասկո: Փորձագետների գնահատմամբ, Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունն ուղղակի հաստատումն էր ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի այն պնդման, որ պատրվակներ փնտրելու Թուրքիայի փորձերը միջազգային հանրությունը մերժելու է:

Հունվարի 25
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները մեկնել են Սոչի` հերթական եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպումից ակնկալիքները տարբեր են` բայց բոլոր դեպքերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացն այս փուլում անիրատեսական է: Սա, ըատ էության, ասված է նաև հանդիպումից անմիջապես առաջ Կրեմլի մամլո գրասնեյակի տարածած հայտարարության մեջ, որում ասված է.
«Նախատեսված հանդիպումը կոչված է վերահաստատել Ռուսաստանի ձգտումը` շարունակել կողմերին ակտիվ միջնորդական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու հարցում»:
Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հակամարտության մասնակիցներին դրսից որևէ դեղատոմս չպետք է պարտադրվի, վերջնական որոշման համար պատասխանատվությունը պետք է կրեն հայերն ու ադրբեջանցիները:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հիմնախնդրի լուծման այն տարբերակին, որը կբավարարի ներգրավված բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր:
Կենսունակ կարող է լինել հիմնախնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկասում հաստատել կայունություն ու հանգստություն, իսկ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում կօգնի պահպանել այնտեղ պատմականորեն հաստատված ուժերի հավասարակշռությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}