ՍԹԱՐ առևտրային ցանցը` «Բարիկ–Ա» դպրոցի հովանավոր
ՍԹԱՐ առևտրային ցանցը Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Ծրագրի շրջանակում դարձել է «Բարիկ–Ա» դպրոցի հովանավոր:
Ինչպես հայտնում են Սթարի մամուլի ծառայությունից, հովանավորությունը հիմնականում կապված է տարածքի վարձակալության գումարի վճարման հետ, որտեղ գտնվում է կրթական համալիրը: 2009թ.-ին դպրոցի տնօրենը բազմիցս բախվել է դպրոցի արտաքսման խնդրի հետ, և հետևաբար` փակման:
«Բարիկ–Ա» բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1995թ. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Դպրոցում սովորում են հիմնականում զոհված ազատամարտիկների, երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ երեխաները, որոնք շնորհիվ այս բարեգործական դպրոցի ստանում են արժանավայել և բարձրակարգ կրթություն:
«Մենք պլանավորում ենք հովանավորել դպրոցը ոչ միայն տրամադրելով նյութական միջոցներ, այլ նաև կազմակերպել նվերներով այցեր, շփվելով երեխաների հետ և կազմակերպելով մեզ մոտ հետաքրքիր էքսկուրսիաներ», - նշել է է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Հովանավորի պաշտոնական կոչման հանձման, դպրոցի գործունեության և խնդիրների վերաբերյալ պետության և հասարակության ուշադրության սևեռման համար, վաղը պլանավորվում է ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարության այցելությունը դպրոց: Այցի նպատակն է ծանոթանալ աշակերտների, ինչպես նաև կրթական հաստատության մանկավարժական խմբի հետ, հանձնել նվերներ, ինչպես նաև միասին շրջել դպրոցում: Ծրագրի վերջում տեղի կունենա դպրոցի հիմնադիր և տնօրեն Աննա Բարիկյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Պետանյանի և ՍԹԱՐ ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ելույթը, ինչպես նաև Պաշտոնական հովանավորի Սերտիֆիկատի հանձնումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան