Թբիլիսիում խոզի գրիպի 27-րդ զոհը 18-ամյա աղջիկ է
Խոզի գրիպի հերթական զոհը Թբիլիսիում դարձել է 18-ամյա մի աղջիկ: Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել են վարակների վերահսկման ազգային կենտրոնից, նա մահացել է երեկ գիշեր Գուդուշաուրի անվան բուժհաստատությունում:
Ինչպես նշել են բժիշկները,աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել 3 օր առաջ, սակայն նրան փրկել հնարավոր չի եղել, քանի որ գրիպը բարդացել էր խրոնիկական լուծանք հիվանդության պատճառով (хронически паралич), որով և տառապել էր աղջիկը:
Այսօրվա դրությամբ Վրաստանում A/H1N1-ից մահացել է 27 մարդ:
Նշենք, որ երկրում պաշտոնապես գրանցված է գրիպի այս տեսակով հիվանդացության 1 247 դեպք: Այսօրվա դրությամբ 7 հիվանդի առողջական վիճակը ծանր է, նրանք գտնվում են Թբիլիսիի, Քութաիսի և Բաթումիի հիվանդանոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան