Ահաբեկիչների նոր զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում
Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացնում է, որ Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է:
Ի դեպ` հաբեկչական գործունեություն ծավալելու մեջ մեղադրվողների զանվածային ձերբակալությունները հաճախադեպ են դարձել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Թուրքիայի հատուկ ջոկատայիններն Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Դիարբեքիրում, Վանում և Մուշում համաժամանակյա օպերացիաների արդյունքում ձերբակալել էին «Ալ Քաիդա»-ի 120 անդամների: