Դավութօղլուն Լոնդոնում հանդիպել է Քլինթոնին
Աֆղանստանի թեմայով Մեծ Բրիտանիայում հրավիրվելիք կոնֆերանսին մասնակցելու եկած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Այս մասին հայտնում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը: Աղբյուրի համաձայն` հանդիպման ընթացքում կողմերը խոսել են արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մասին:
Հանդիպումը կայացել է Քլինթոնի իջևանած հյուրանոցում, տևել է շուրջ 15 րոպե, որի ընթացքում, ըստ «CnnTurk»-ի, Քլինթոնն ու Դավութօղլուն խորհրդակցական զրույց են ունեցել հայ-թուրքական արձանագրությունների թեմայով: Լրագրողների թույլատրվել է տեսանկարահանումներ իրականցանել, սակայն ոչ մի հայտարարություն չի հնչեցվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան