Թուրքական դասագրքերից հանվել է «Արարատ» բառը
Թուրքիայի կրթության նախարարությունը գրաքննության է ենթարկել այդ երկրի միջնակարգ դպրոցների աշխարհագրության դասագրքերը: Պատճառը բիբլական լեռ «Արարատի» անունն է: Նշենք, որ լեռան պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրը դաղ է:
Թուրքական «Ֆըրաթ» (Fırat) լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի ազգայանական շրջանակները և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը «Արարատ» բառը մտցրել են Հայոց ցեղասպանության հետ առնչվող արգելված բառերի շարք: Միջնակարգ դպրոցների աշխարհագրության դասագրքերում Մասիս սարը նշված է եղել Արարատ, ինչն արթնացրել է ազգայնական շրջանակաների վրդովմունքը:
«Արարատ» բառը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը»,- պատճառաբանում են նրանք:
«Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Հասան Չալըշը դասագրքերում Արարատ բառն «Աղրը դաղ»-ով փոխարինելու առաջարկ է ներկայացնրել երկրի խորհրդարան:
Չալըշը դիմել է նաև կրթության նախարարությանը` ասելով. «Հայոց ցեղասպանության խորհրդանիշի վերածված «Արարատ» բառը դուք օգտագործել եք «Աղրը Դաղ»-ի փոխարեն: Ինչպիսի° աշխատանքներ են տարվում այդ սղալն ուղղելու համար»:
Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն էլ հայտնել է, որ գրքում տեղ գտած քարտեզի անորակության պատճառով այդ բառը հնարավոր չի եղել առանձնացնել և նոր հրատարակություններում, որոնք շուտով կբաժանվեն դպրոցներին, Արարատի փոխարեն արդեն նշված է Աղրը Դաղ:
Ավելի վաղ Թուրքիայի ազգայնական շրջանակները պահանջում էին կրթության նախարարության միջամտությունը, որպեսզի «Google-Earth»-ի կողմից չօգտագործվի Արարատ բառը:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան