Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց ժամանել Հայաստան
Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Երևանում փետրվարի 13-14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Իրենց որոշման մասին ադրբեջանցիները տեղեկացրել են միջազգային ֆեդերացիային, որը, իր հերթին, պաշտոնական նամակով այդ մասին հայտնել է հայաստանյան գործընկերներին: Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց մրցաշարի մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Քալանթարյանը, Ադրբեջանի հավաքականի փոխարեն Երևան կժամանի Ուզբեկստանի ընտրանին:
Հիշեցնենք, որ, այսպիսով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Հունգարիայի, Կուբայի և Ուզբեկստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին