ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց առաջին չեմպիոնուհուն
Հունվարի 25-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի 2010 թ. առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարեցին 106 մարզիկ-մարզուհիներ:
Հարկ է փաստել, որ կանայք Հայաստանի առաջնությանը մասնակցեցին առաջին անգամ: ՄՕԿ-ը օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկել է նաև կանանց բռնցքամարտը: Այս մրցաշարում նրանց մասնակցությունը մարզաձևը Հայաստանում տարածելու և զարգացնելու նպատակ ուներ:
Առաջնության ընթացքին հետևում էր նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա պարգևատրեց առաջին չեմպիոնուհուն` Հայկուհի Նահապետյանին (57կգ):
Իր հերթին` ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան Գագիկ Ծառուկյանին շնորհավորեց 2009 թ. տարվա մարդ ճանաչվելու առթիվ:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան միջազգային բարձրագույն կարգի մրցավարի կոչումներ շնորհեց երևանցիներ Սուրեն Ղազարյանին, Ժորա Օհանջանյանին, Ֆեդյա Ալեքսանյանին և վանաձորցի Վարդան Բաղդասարյանին:
Ստորև ներկայացնում ենք այն մարզիկների անունները, ովքեր քաշային տարբեր կարգերում նվաճեցին Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Հայկուհի Նահապետյան (57 կգ), Արմինե Սինաբյան (69 կգ), Աննա Հովհաննիսյան (75 կգ), Հովհաննես Դանիելյան (48 կգ), Դերենիկ Գիժլարյան (51 կգ), Կարեն Այլազյան (54 կգ), Ազատ Հովհաննիսյան (57 կգ), Արա Պուլուզյան (60 կգ), Վոլոդյա Հայրապետյան (64 կգ), Արմեն Եփրեմյան (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյան ( 81 կգ), Ցոլակ Անանիկյան (91 կգ), Հովհաննես Օհանյան (+91 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան