Դարչինյանի հաջորդ մրցակիցը Ռոդրիգո Հերրերոն է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչման պաշտպանության համար մենամարտում մարտի 6-ին կհանդիպի մեքսիկացի Ռոդրիգո Հերրերոյի հետ:
Այս մասին տեղեկացնում է անգլիական «The Sunday Telegraph» հանդեսը: Բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը մեկ այլ հայ բռնցքամարտիկի` միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտն է ամերիկացի Անդրե Դիրելլի հետ: Այդ մարտը կկայանա «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում:
Նշենք, որ Դարչինյանի ներկայացուցիչներն ավելի վաղ բանակցություններ են վարել մի շարք բռնցքամարտիկների հետ, սակայն չեն կարողացել համաձայնեցնել ֆինանսական պայմանները:
Աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանության մենամարտի նախօրեին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք չափազանց լուրջ այլ մարտերին նախապատրաստվելու համար 34-ամյա Դարչինյանը շարունակում է աշխատել հարվածի հզորությունն ավելացնելու ուղղությամբ: Այժմ նա կենտրոնացել է ոտքերի մկանային համակարգի արագաուժային բնութագրի բարելավման վրա: Այդ աշխատանքում նրան օգնում են ֆիզպատրաստականության գծով մարզիչներ Հեյդոն Նոուլսը և Քրեյգ Կետերիկը:
«Վիկը չպետք է մտածի իրանի վերնամասի մասին,- նշել է Նոուլսը:- Նա դրա կարիքը չունի, իսկ լավ մարզավիճակը պահպանելու համար բռնցքամարտով զբաղվելը միանգամայն բավարար է: Սակայն մենք կարծում ենք, որ ոտքերի ուժի ավելացումը դրականորեն կանդրադառնա նրա հարվածի հզորության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան