Էրդողանը ստում է, մեղադրում ու սպառնում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հունվարի 30-ից «Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակվել  նաև թուրքերենով:


Այս իրադարձության առթիվ հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցրել Թուրքիայի վարչապետից: Էրդողանն էլ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, լայն լսարան ապահովող ամբիոնն օգտագործել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ եվրոպացիներին ու ողջ աշխարհին թյուրիմացության մեջ գցելու համար:

«Եվրոնյուզ»-ի եթերում, բնականաբար, չի շրջանցվել հայ-թուրքական կարգավորման հարցը: Այս առնչությամբ Թուրքիայի վարչապետը, արձագանքելով ՀՀ ՍԴ որոշման մասին հարցադրմանը, մասնավորապես ասել է.

 «Երևում է` ամեն ինչ հենց սկզբից այնպես չգնաց: Ինչի՞ շուրջ բանակցենք: Ի՞նչ պետք է մենք անենք: Հայաստանը պետք է այդ հարցերը ևս մեկ անգամ քննության առարկա դարձնի: Որովհետև մենք, որպես Թուրքիայի ներկայացուցիչներ, իրականացրել ենք արձանագրություններով նախատեսված մեր պարտականությունները: Երկու երկրներն էլ «ճանապարհային քարտեզ» ունեն: Այն պետք է շարունակվի, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք անկեղծ ենք ու կշարունակենք գործել այնպես, ինչպես մինչև հիմա»:


Ակնհայտ է, որ պարոն Էրդողանը ստում է` «Մենք իրականացրել ենք արձանագրություններով նախատեսված մեր պարտականությունները»,- պնդումը այլ կերպ, քան սուտ, որակել չի կարելի: Իսկ եթե հաշվի առնենք, թե որտեղ է այն հնչել, կարելի է նշել, որ սա միջազգային ողջ հանրությանը մոլորեցնելու փորձ է:


Փաստն այն է, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո որևէ կոնկրետ քայլ չի արել փաստաթղթերը ներպետական ընթացակարգով անցկացնելու և վավերացնելու ուղղությամբ: Չնայած սահմանված կոնկրետ ժամկետներին, անգամ թուրքական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը եզրակացություն չի ընդունել այդ փաստաթղթերի առնչությամբ, մինչդեռ դա պետք է աներ մինչև 2009 թվականի դեկտեմբերի կեսերը:

Իսկ թե ինչ են արել Թուրքիայի ներկայացուցիչները արձանագրություններով նախատեսված պարտավորությունները «կատարելու» ուղղությամբ, գաղտնիք չէ. հանդես են եկել հայտարարություններով ու պնդումներով, որոնք ոչ միայն որևէ աղերս չունեն հիշյալ արձանագրությունների հետ, այլև հակասում են դրանց բովանդակությանն ու գաղափարին:


Հատկանշական է, որ սուտ տեղեկություններ տարածելուն զուգընթաց Էրդողանն ի ցույց է դնում նաև իրավական գիտելիքների բացակայության իր որակները: Նա արդեն երկրորդ անգամն է հնչեցնում անիրագործելի մի պահանջ` ՀՀ ՍԴ-ն պետք է վերանայի իր որոշումը: Նախորդ անգամ (Սաուդյան Արաբիա կատարած այցելության ընթացքում) Էրդողանն այս պահանջը հենց այդպես էլ ներկայացրել էր: Սակայն նրա խորհրդականները հավանաբար հուշել են, որ հայտարարությունն անլուրջ է ու ցինիկ, և այսօր նա փոքր-ինչ մեղմացրել է մոտեցումը. «Հայաստանը պետք է այդ հարցերը ևս մեկ անգամ քննության առարկա դարձնի»:

Ստիպված ենք Թուրքիայի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Բնականաբար, այսքանից հետո այլ բան չի մնում, քան Էրդողանի անկեղծությանը կասկածելը: Նկատենք, որ այդ կասկաներն էլ ավելի են խորանում, երբ ծանոթանում ենք մյուս խնդիրների մասին Էրդողանի դիտարկումներին:

Այսպես: Ի պատասխան հարցին, թե ինչու են ձգձգվում ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի բանակցությունները (կամ որ նույնն է` ինչու է Թուրքիան ձգձգում եվրոպական չափանիշներին համապատասխանելու բարեփոխումները), Էրդողանը եվրոպացի մի շարք լիդերների (նշել է միայն Նիկոլյա Սարկոզիի անունը) մեղադրել է անարդարացի վարվելու մեջ և արդարացել. «Նրանք փորձում են Թուրքիային մղել անկյուն այնպիսի պայմաններով, որոնք առկա չեն հանրության նորմատիվ ակտերում»:


Առաջին հայացքից այս պնդումը կարող է և հավաստի թվալ, սակայն իրականությունը մի փոքր այլ է: Պարտադիր չէ, որ բոլոր հարաբերությունները պարտադիր կերպով կարգավորվեն նորմատիվ իրավական ակտով: Օրինակ, ԵՄ անդամակցության թեկնածու ոչ մի երկրի պահանջ չի ներկայացվել վերացնել այն պատիժները, որոնք օրենքով նախատեսված են առանձին երկրների տիտղոսակիր ժողովուրդներին (նրանց, ում անունով կոչվում է երկիրը) վիրավորելու համար: Օրինակ` Բուլղարիայում օրենքով սահմանված չէ, որ բուլղարացի թուրքերը պատժի կենթարկվեն, եթե բարձրաձայնեն այն մասին, որ բուլղարացի չեն:

 Եթե չկա նման պատիժ, բնականաբար, մինչ օրս անհրաժեշտ չի եղել համաեվրոպական իրավական ակտերով վերացնել այդօրինակ անհեթեթ պատիժները: Մինչդեռ Թուրքիայի դեպքում մենք գործ ունենք քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հետ, որով թուրքական ինքնությունը վիրավորելու հանգամանքն օգտագործվում է մյուս բոլոր էթնոսներին ուծացնել և «ներառել» թուրք ժողովրդի մեջ: Այնպես որ Էրդողանի արդարացումները, թե իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք կա, ճիշտ չէ: Պարզապես իրենք են մնացյալ Եվրոպայից տարբերվում, հետևաբար` մոտեցումն էլ տարբերակված է:


Հետաքրքիր է, որ Էրդողանն այս դեպքում էլ էական հիմնավորումների բացակայության պատճառով, դիմել է հարցերը լուծելու թուրքական ամենափորձված մեթոդին` սպառնացել է, որ հակաֆրանսիական (հակաեվրոպական) նացիոնալիզմով: «Պետք է հաշվի առնել, որ մենք` ղեկավարներս, մահկանացու ենք, իսկ ժողովուրդները` ոչ: Որևէ լիդերի բացասական վերաբերմունքը մեկ այլ երկրի նկատմամբ կարող է վատթարացնել այդ երկրի ժողովրդի կողմից տվյալ գործչի հայրենիքի ընկալումը»,- սպառնացել է Էրդողանն ու հայտարարել, որ խոսում է Սարկոզիի մասին:

Թուրքիայի վարչապետը անհեթեթություններ է ասել նաև մյուս բոլոր խնդիրները վերաբերյալ` Իսրայելի հետ հարաբերությունների, կիպրական հակամարտության լուծման, քրդական հարցի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդրի և այլն: Հատկանշական է, որ բոլոր դեպքերում պարոն Էրդողանը փորձել է մոլորեցնել իր լսարանին, բայց խոսքին հավաստիություն հաղորդելու համար յուրաքանչյուր պարբերություն սկսել է «անկեղծ եմ ասում» արտահայտությամբ:

Սակայն այդ անկեղծությունը հավատ չի ներշնչում անգամ աշխարհում Թուրքիայի լոբբիզմով զբաղվողների մոտ: Վերջիններս ստիպված են նույն եվրոպական կառույցներում` փակ քննարկումների ժամանակ, խոստովանել, որ հայ-թուրքական կարգավորումը տեղում կանգնած է մնացել միայն և միայն Թուրքիայի պատճառով: Այս փաստին կանդրադառնանք մի փոքր ուշ: Նշենք միայն, որ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Իսկ գիտենք, որ այդ հանելուկային խումբը մեծ մասամբ ֆինանսավորվում է հենց Թուրքիայի կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}