Թուրք դեսպանը մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ
Թուրքիայի արտգործնախարարությունում իրարանցում է սկսվել: Պատճառը սեռական ոտնձգություն կատարելու մասին Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքիթալի դեմ ներկայացված մեղադրանքն է: Սկսկվել է նախաքննություն:
Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` եթե նախաքննությամբ պարզվի, որ թուրք դեսպանն իրոք սեռական ոտնձգություն է կատարել, ապա նա կարող է պաշտոնանկ արվել: Վշտացած թուրք դեսպանն ու իր կինը պարզաբանումներ են տվել «Hurriyet»-ին:
«Մեղադրական այդ պնդումները չեմ կարող ընդունել: Նույնիսկ չեմ քննարկի նման բան եղել է թե ոչ: Անհնար է: Ինձ Անկարայում ճանաչում են, գիտեն: Թող նախաքննություն իրականացնեն, որ ես էլ կարողանամ արդարանալ: Ես նման բաներ անող մարդ չեմ»,- ասել է թուրք դեսպանը: Իսկ ահա նրա կինը, «Hurriyet»-ի մեջբերմամբ, ասել է հետևյալը. «Շատ ծանր օրեր ենք քաշում: Սակայն դա, անշուշտ, կհաղթահարենք: Մեզ ճանաչում են, իմացողները գիտեն»:
Տեղեկացվում է, որ երեք ամիս առաջ Իտալիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում նշանակված Յաքըթալը մինչ այդ պաշտոնավարել է որպես արտաքին քաղաքական հարցերով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական: