Թուրքիան` երկընտրանքի առաջ

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հայ-թուրքական գործընթացի հերթական փուլի հանգուցալուծման` ստորագրված արձանագրությունների վավերացման համար նախատեսված «ողջամիտ ժամկետը», կարծես թե, սպառվում է և, օրըստօրե Անկարան կանգնում է շատ լուրջ երկընտրանքի առջև: Ըստ երևույթին, հենց Անկարայի ընտրությունից է կախված լինելու միջնաժամկետ հատվածում Մեծ Մերձավոր Արևելքի ողջ կոնֆիգուրացիան:

Ղարաբաղը` ոչ գործոն, ոչ` գործիք

Նախ` հայ-թուրքական կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի խնդրի դերակատարության ու դրա շահարկման մասին: Այն, որ լայն համատեքստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կապված է տարածաշրջանային բոլոր գործընթացների ու իրադարձությունների հետ, կասկածից դուրս է, և մենք բազմաթիվ առիթներով անդրադարձել ենք այդ փաստին: Վերջին օրինակը` Ղազախստանը ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, և այդ փաստը միայն ստիպել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում ազդի (ու ազդվի) այն բոլոր գործընթացների վրա, որոնք գտնվում են Ղազախստան-Արևմուտք, Ղազախստան-Ռուսաստան, Ղազախստանի ժողովրդավարացում ու արդիականացում, տարբեր ուժային կենտրոնների էներգետիկ շահերի ու ենթակառուցվածքների դիվերսիֆիկացման տիրույթում: Ասել կուզենք` ԼՂ հիմնահարցը լայն համատեքստում առնչվում է մոլորակի գրեթե բոլոր ծայրերում տեղ գտած իրադարձությունների ու զարգացումների հետ:

Սակայն ասվածը չի նշանակում, որ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է կապել մեկ այլ խնդրի լուծման հետ, նմանապես` մեկ այլ գործընթացի հանգուցալուծում պայմանավորել ԼՂ հիմնարացի կարգավորմամբ: Սա կատարյալ անհեթեթություն է` թե քաղաքական, թե իրավական առումով: Եվ աշխարհը հասկանում է դա: Աշխարհը հասկանում է, որ օրինակ, Կուրիլյան կղզիների պատկանելիության շուրջ ռուս-ճապոնական տարաձայնությունների ու անորոշության հարցը չի կարող պատճառ դառնալ, ասենք, ադրբեջանա-ճապոնական կամ անգամ` ռուս-ճապոնական փոխհարաբերությունները չզարգացնելու համար: Իսկ ահա Ադրբեջանում այդ իրողությունը ոչ մի կերպ հասկանալ չեն ցանկանում: Անգամ այն դեպքում, երբ ղարաբաղյան կարգավորման գործում ներգարվված կողմերը` Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, բառացիորեն հասկացրին` խնդիրների փոխկապակցումը էլ ավելի կբարդացնի դրանց լուծումը: Այլ կերպ ասած, Ադրբեջանի նկրտումները` ղարաբաղյան հարցը դարձնել գործոն հայ-թուրքական կարգավորման գործընթացում որևէ կողմից ընդունելություն չգտավ:

Թուրքիայի դեպքում խնդրի շահարկումը մի փոքր այլ հարթության մեջ է: Այստեղ փայլուն գիտակցում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ԼՂ հիմնահարցը գործոն դարձնելը կնշանակի տապալում` թե մեկի, թե մյուսի դեպքում: Սա հասկանալով և միևնույն ժամանակ Բաքվի ճնշումներին տեղի տալով` Անկարայում որոշեցին այլ կերպ վարվել. ԼՂ հարցը դիտարկել ոչ թե գործոն, այլ` գործիք:

Տարբերությունը հետևյալն է. եթե Ադրբեջանը ձգտում էր հայ-թուրքական կարգավորման գործընթացից որևէ շոշափելի օգուտ քաղել, ապա Թուրքիայի ձգտումն այլ է` առնվազն այդպիսի տպավորություն թողնել (Թուրքիան հասկանում է, որ լուծում այս փուլում հնարավոր չէ, բայցև երկրի ներսում պրոադրբեջանական լոբբիին հանգստացնելու խնդիր կար):

Այդ պատճառով էր, որ անցնող տարում թուրք պաշտոնյաներն ու քարոզչամիջոցներն ամեն մի պատեհ կամ անպատեհ առիթով բարձաձայնումներ էին անում ԼՂ հիմնահարցի շուրջ (ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստերում թուրք պատվիարկների ցուցադրական գործուղում, տարբեր արտահոսքեր այս կամ այն դիտարկող խմբի տարածաշրջան այցելության մասին, հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների հետ ԼՂ հիմնահարցը քննարկելու մասին և այլն): Այսկերպ Անկարայում փորձում էին տպավորություն ստեղծել, թե ջանում են ղարաբաղյան կարգավորումը տեղից շարժել և ուր որ է` արդյունք է գրանցվելու, ինչն էլ հնարավորություն է տալու առաջ մղել արձանագրությունների վավերացման գործընթացը: Ըստ որում, որպես արդյունք` Անկարան ծածուկ ու բարձրաձայն աղերսում էր գոնե մեկ հայտարարություն, որը կարելի կլիներ օգտագործել երկրի ներսում քարոզչության համար:


Թե ինչ արդյունք գրանցեցին բանակցային գործընթացն «ակտիվացնելու» Թուրքիայի ջանքերը, արդեն իսկ պարզ է: Բոլորը միաբերան պնդում են, որ այսօր և հիմա ղարաբաղյան հարցը կարգավորել հնարավոր չէ` կողմերը պատրաստ չեն դրան (ինչպես նաև` միջնորդներն ու այլ շահագրգիռ երկրները):

Մի խոսքով` ԼՂ հիմնահարցը գործիք դարձնելու Անկարայի քաղաքականությունը ֆիասկո ապրեց` կարգավորման բոլոր մասնակիցները (առաջին հերթին` հենց Ադրբեջանը) հասկացրին, որ այս փուլում չեն կարող ինչ-որ բան հայտարարել որևէ կոնկրետ սկզբունքի կամ բոլոր սկզբունքների համաձայնեցման մասին:

Թուրքիան` իր և Բաքվի շահերի արանքում

Անցնող մեկ տարում թուրք-ադրբեջանական քարոզչությունը հետևողականորեն համոզում էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց Թուրքիան որևէ էական ձեռքբերում չի գրանցելու, և եթե գնում է այդ քայլին, ապա գոնե մեկ հարցում (և այդ հարցը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է) պետք է Հայաստանը զիջումներ անի:
Միանգամից նկատենք, որ այսօրինակ պնդումները հավատ չեն ներշնչում: Դժվար թե հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցած երկիրն (ինչպիսին Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքական Հանրապետությունն է) այնքան միամիտ գտնվեր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ մտներ` առանց հաշվի առնելու իր շահերը, ավելին` համաձայնեցներ արձանագրության այնպիսի տեքստ, որտեղ որևէ կերպ չարձանագրվեր վերը նշված «մեկ հարցը»:

Կնշանակի` Թուրքիան գործընթացի մեջ մտել է միանգամայն այլ շահերից ելնելով (դրանց կանդրադառնանք ստորև), իսկ «մեկ հարցի» շուրջ շահարկումների մասին հիշել է Ադրբեջանից եղած աննախադեպ ու անսպասելի հակազդեցության արդյունքում (հիշեցնենք, որ առկա տեղեկատվության համաձայն` արձանագրությունների տեքստերը համաձայնեցվել են դեռևս 2009 թվականի հունվարին, համատեղ հայտարարությունը հնչել է ապրիլին, Ադրբեջանի հիստերիան հետևել է անմիջապես, իսկ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ԼՂ հարցի մասին խոսել է մայիսին):

Այժմ այն մասին, թե ինչ է շահում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով: Բազմիցս ասվել է, որ տարածաշրջանում ակտիվ ներգրավվածություն ունենալու հարցում դա նրա միակ հնարավորությունն է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Թուրքիային խոչընդոտում է սողոսկել Հարավային Կովկաս: Այս առումով բացատրություններ տրվել են, և առիթի դեպքում էլի կտրվեն: Ավելին, այս խնդիրը նաև լուրջ արգելք է ողջ Մերձավոր Արևելքում լուրջ դերակատարություն ստանձնելու ճանապարհին:

Հաջորդ կարևոր խնդիրը կապված է Թուրքիայի եվրոպական քաղաքականության հետ: Դրա բազմաթիվ բաղադրիչների մեջ, որոնք տեխնիկական կետերի ձևով ամրագրված են ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների օրակարգում, կա նաև մի կետ, որով պահանջ է ներկայացվում ապաշրջափակել հարևանների հետ ունեցած սահմանը: Ըստ որում` խոսքը ոչ այնքան Հայաստանի մասին է, որքան Կիպրոսի: Թեև Թուրքիան այդ երկրի հետ չունի ցամաքային սահման (չնայած Կիպրոսի մի մասի օկուպացման արդյունքում այդ սահմանը փաստացի կա), սակայն իրավական առումով Թուրքիան սահմանը փակ է պահում նաև ԵՄ անդամ այդ երկրի հետ, իսկ գործնականում` թույլ չի տալիս իր օդանավակայաններում ու նավահանգիստներում կայանել կիպրական տրանսպորտային միջոցներին: Եվ քանի որ Թուրքիան Կիպրոսի հարցում զիջումների գնալու ցանկություն չունի (իսկ Կիպորսը Անկարայի համար շատ ավելի կենսական հարց է, քան` Ադրբեջանը կամ Լեռնային Ղարաբաղը), Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կարող է օգտագործել` ցույց տալու համար, որ ինքը ոչ ադեկվատ երկիր է և կյանքի է կոչում «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունը, սակայն Կիպրոսի դեպքում լուրջ վերապահումներ կան:

Ամփոփելով` պետք է նկատենք, որ չնայած «մեկ ազգ-երկու պետություն» բանաձևին, Թուրքիան և Ադրբեջանն այսօր միանգամայն տարբեր շահեր ունեն և շատ իրադարձություններ տարբեր կերպ են ընկալվում թե երկու հասարակություններում, և թե էլիտաներում: Մի բան հաստատ է` Անկարայում էլ գիտակցում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Արցախի հարցի պատանդը դարձնելով Թուրքիան ոչ միայն ոչինչ չի ձեռքբերելու, այլև մինչ այդ եղածից զգալի կորուստներ է ունենալու:

Երկընտրանք` անխուսափելի կորուստներով

Վերջին օրերին գնահատական հնչեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը թուրքական հասարակության և էլիտայի ներսում ճեղք է առաջացրել: Սա բնական է:
Թուրքական պետության ու հասարակության ներքին կառուցվածքն իմացող յուրաքանչյուր ոք գիտի, որ այդ երկիրը դեռևս Օսմանների իշխանության ժամանակներից միշտ էլ պատմա-քաղաքակրթական դեգերումների մեջ է եղել: Աշխարհիկ-իսլամիստական, եվրոպական ժողովրդավարություն-ասիական խանություն, բյուզանդական ժառանգություն-պանթուրանիզմ, ազգային պետություն-կայսրություն: Սա փոքր ցանկն է այն երկընտրանքների, որոնց հիմքով Անկարայի ու Ստամբուլի էլիտան միշտ էլ երկփեղկված է եղել: Եվ բնականաբար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէր կարող չընդգծել այդ երկփեղկվածությունը, քանի որ առնչվում է վերը նշված բոլոր հարցադրումների հետ:
Մեր օրերում թուրքական էլիտայի ներսում ճեղքում արձանագրողները մեծմասամբ հղում են կատարում այդ երկրում աշխարհիկ հասարակարգի երաշխավոր հանդիսացող զինվորականների շրջանում դժգոհությունների փաստին: Հակված ենք կարծելու, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարների հարցում զինվորականների դերակատարության հարցը փոքր-ինչ չափազանցված է:
Բանն այն է, որ զինվորականները, թեև կազմում են ներթուրքական քաղաքական ազդեցիկ (եթե ոչ` ամենաազդեցիկ) խմբավորումներից մեկը, այնուհանդերձ փորձը ցույց է տալիս, որ թուրքական պետության շահերի իրացման հարցում միշտ էլ հանդես են գալիս ռացիոնալ որոշումների օգտին: Եվ եթե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը բխում են Թուրքիայի շահերից, ապա զինվորականներն ըստ էության, դրան սկզբունքային հակազդեցություն ցույց չեն տա: Ներքաղաքական ինտրիգներ հրահրելու համար միգուցեև շահարկեն, բայց` սկզբունքային հակազդեցությունն անհնար է:
Սա են վկայում նաև վերջին մեկ տարվա իրողությունները: Թուրք զինվորականները ոչ միայն հրապարակավ չեն քննադատել արձանագրություններն ու կարծիք չեն հայտնել դրանց վավերացման հեռանկարների ու պայմանների մասին, այլև` իրենց սեփական ներկայացուցչի միջոցով մասնակցել են արձանագրությունների տեքստի մշակմանը: Հետևաբար` թուրք զինվորականներն ի սկզբանե անմիջականորեն մասնակցել են գործընթացին և այսօր չեն կարող հակառակ դիրքորոշմամբ դիրքավորվել ու խափանել գործընթացը, առավել ևս` հասկանալով, որ դա կվնասի իրենց ու երկրին:
Հետևաբար` կարելի է համաձայնել ներքին հակասությունների մասին պնդումներին, սակայն նաև հավելել, որ դրանք ոչ միայն և ոչ այնքան առանձին խմբավորումների միջև են, որքան` ներանձնային: Ըստ երևույթին թուրք պատասխանատու գործիչներն այսօր կանգած են լուրջ երկընտրանքի առաջ` վավերացնել արձանագրությունները, շահելով Ադրբեջանի ժամանակավոր դժգոհությունը, թե տապալել գործընթացն ու ստանձնել դրա ողջ պատասխանատվությունը: Ըստ երևույթին որոշումն հենց այս երկընտրանքի արդյունքում է ծնվելու, և նաև այդ պատճառով է, որ որևէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, թե հանգուցալուծումն ինչպիսին կլինի:

Ճնշում, հարկադրանք, թե` զգուշացում

Հայ-թուրքական գործընթացի առնչությամբ վերջին օրերի տեղեկատվական հոսքերում առատ են նաև միջազգային հանրության, ուժային տարբեր կենտրոններից հնչող ազդակները: Երեկ օրինակ լուրջ ազդակներ են հնչել Վաշինգտոնից ու Մոսկվայից: Նախ` հայտնի դարձավ, որ Գյուլ-Մեդվեդև հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը հորդորել է արագացնել վավերացման գործընթացը: Ապա նաև տեղեկություն ստացվեց, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական ֆիլիպ Գորդոնը, ով ողջունել էր ՀՀ ՍԴ որոշումն ու Թուրքիային հորդորել քայլ անել, երեկ կրկին խոսել է այս թեմայով ու վերահաստատել գործընթացի վերաբերյալ իր երկրի ունեցած դիրքորոշումը:
Այսօրինակ ազդակները փորձագիտական շրջանակներում մեկնաբանվում է որպես ճնշման փորձ: Սակայն դժվար է հավատալ, որ Թուրքիան կարող է տեղի տալ անգամ ամենաուժեղ ճնշումներին: Կարծում ենք, որ այս դեպքում գործ ունենք ոչ այնքան ճնշման, որքան զգուշացման հետ:
Բանն այն է, որ այսօրինակ հայտարարություններով համապատասխան ուժային կենտրոնները, նրանք ովքեր ի զորու են Թուրքիային այս կամ այն դաշտում դրսևորվելու հնարավորություն ընձեռել, ընդամենը հիշեցնում են, որ իրենք տիրապետում են գործընթացին ըստ էության և փայլուն հասկանում են` ով է լինելու տապալման պատասխանատուն: Օրերս Եվրոպայում կայացած քննարկումներից մեկում Միջազգային ճգնաժամային խմբի (որը զգալիորեն ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից) ղեկավար Սաբինա Ֆրեյզերը բացեիբաց հայտարարել է, որ արձանագրությունները չեն վավերացվում Թուրքիայի մեղքով: Սա, ըստ էության, հստակ և իրական գնահատական է, որը, բնակնաբար, կիսում են մյուս բոլոր շահագրգիռ կողմերը:
Հետևաբար` միջազգային հանրության այս հիշեցումներն ընդամենն ակնարկ են այն մասին, թե ինչից կարող է զրկվել Թուրքիան, և ոչ թե ճնշում կամ հարկադրանք: Այսինքն` Բարաք Օբաման, Ֆիլիպ Գորդոնը, Հիլարի Քլինթոնը, Դմիտրի Մեդվեդևը, Վլադիմիր Պուտինը և բազմաթիվ այլ գործիչներ, ովքեր հանդես են եկել այս առնչությամբ, զուտ դիվանագիտորեն հասկացնում են` Հայաստանի հետ ծավալված գործընթացի տապալման դեպքում Անկարան չի կարող հավակնել լուրջ դերակատարության ոչ էներգետիկ նախագծերում, ոչ տարածաշրջանային գործընթացներում, ոչ եվրոպական ինտեգրացման հարցերում: Այս զգուշացումն օրերս բավական բաց տեքստով ձևակերպեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն` նշելով, որ Սիրիայի հետ բանակցություններում միջնորդություն ստանձնելու հարցում Էրդողանին չի վստահում: Այսինքն` Թուրքիան դեռ չունի այն վարկն ու հեղինակությունը, որ կարողանա միջնորդական դերակատարում ստանձնել: Բնական է, որ Հայաստանի հետ գործընթացի տապալումը այդ «վստահության» պաշարն էլ ավելի կնվազեցնի և շատ հնարավոր է, որ Թուրքիան հայտնվի իրանիզացման կամ ռազմական հեղաշրջման մարտահրավերի առաջ:
Ասել կուզենք, որ հայկական հարցն արդեն որերորդ անգամ Թուրքիայի ինքնահաստատման, աշխարհում սեփական տեղն ու դերը որոշակիցանելու փորձաքար է: Եվ հենց այդ հարցի շուրջ կատարված ընտրությունով է պայմանավորված լինելու, թե Թուրքիան որտեղ է գտնվելու տաս տարի հետո:
Ի՞նչ ընդհանուր հայտարարի կգա թուրքական էլիտան, կնախընտրի սեփական ապագա՞ն, թե՞ ալիևյան միջանդարը, սեփակա՞ն, թե՞ Բաքվի շահերը: Ինչպես նշվեց կանխատեսումներն այս հարցում անշնորհակալ գործ են: Բայց հանգուցալուծումը մոտ է ողջամիտ ժամկեների ավարտին մնացել է մեկ-երկու ամիս:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}