Ադրբեջանի կրթության նախարար .Կրթական համակարգի մի շարք հարցերում, մենք աշխարհի մյուս երկրներից ետ ենք մնում
Ադրբեջանի վերաքննիչ դատարանում մի խումբ քաղաքացիների գործով դատավարություն է ընթացել: Նրանք մեղադրվում են դիմորդներին անօրինական ճանապարհով Բուհ ընդունելու մեջ: Այս մասին տեղեկացնում է 1նյուզ.ազ լրատվական կայքը:
Նշենք, որ դատական գործընթացի մեջ ներգրավված է Բինագադինի շրջանի ոստիկանության վարչության օպեր-լիազոր Մուշֆիգ Մուրադովն ու Բանովշի Գաջիևը, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտորի քատուղարուհու եղբայրը` Էլշադ Աբդուլլաևը: Նրանք երեքն էլ մեղադրվում են Բաքվի միջազգային համալասարան և մի շարք այլ համալսարաններ դիմորդների անօրինական ընդունելության գործընթաց կազմակերպելու մեջ:
Նշենք, որ 2005 թվականից սկսած, նշյալ քաղաքացիները հանցավոր համաձայնության են եկել: Նրանք շրջանցելով ուսանողների ընդունելության պետական կոմիտեն, անօրինական ձևով ուղանողնր են «ընդունել»: Նրանք քաղաքացիներին խոստացել են «դասավորել» Դաղստանի համալասարան` հետագայում Ադրբեջանի միջազգային համալսարան տեղավորելու պայմանով:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր 1նյուզ.ազ լրատվական կայքը, անցած տարի Ադրբեջանի միջնակարգ դպրոցներն ունեցել են 125 հազար շրջանավարտ, որոնց 22%-ն այդպես էլ ավարտական վկայական չի ստացել: Ավարտական վկայական ստացած շրջանավարտների 20%-ը Բուհ-եր ընդունվելու համար հայտեր չեն ներկայացրել: :
Նշենք նաև, որ այսօր Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել է, որ երկրի կրթական մակարդակն իրեն չի բավարարում:
«Անհրաժեշտ է խոստովանել, որ կրթական համակարգի մի շարք հարցերում, մենք աշխարհի մյուս երկրներից ետ ենք մնում»,- հավելել է Միսիր Մարդանովը: