Թուրք դեսպանն արդեն սկսել է մտահոգվել Ցեղասպանության բանաձևով
Թուրքական «Զաման» (Zaman) թերթի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում Թուրքիայի ժողովրդավարության հիմնադրամի կողմից կազմակերպված և թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ժողովում ելույթ է ունեցել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան նշանակված Նամըք Թանը:
Վերջինս հույս է հայտնել, որ ԱՄՆ կոնգրեսի օրակարգում այս ապրիլին չի հայտնվի Հայոց ցեղասպանության բանաձևը: Նամըք Թանն ընդգծել է, որ Թուրքիան կարևոր պատմական քայլ է կատարել` ստոորագրելով հայ-թուրքական արձանագրությունները: Թուրք դեսպանը բացահայտորեն նշել է, որ Կոնգրեսում հայտնվելիք վերոհիշյալ նախագիծը միայն սարսափի է մատնում Թուրքիային և ճանապարհ հարթում անցանկալի լարվածության համար:
Ակնարկելով Ցեղասպանության բանաձևի մասին` թուրք դեսպանն ասել է. «Մենք մեր ամերիկացի գործընկերներից ոչ միայն այս տարի, այլև հետագա տարիներին ևս չենք սպասում, որ որևէ բացասական քայլ կկատարեն»: