«Քայլող մարդ I» քանդակը դարձել է արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործությունը
Լոնդոնում անցկացված Sotheby’s աճուրդում շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետտիի «Քայլող մարդ I»` «L’homme qui marche I» քանդակի համար վճարվել է 104,3 մլն դոլար: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով AFP-ին:
Ռեկորդային արժեքի քանդակը բրոնզե արձան է, որն իրենից ներկայացնում է մարդու կերպար` իր ամբողջ հասակով:
Նախկին ռեկորդը սահմանվել էր 2004 թվականին Պաբլո Պիկասոյի նկարի վաճառքի ժամանակ: Այդ ժամանակ նկարչի գլուգործոցի համար գնորդը վճարել էր 104.2 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները