Տնտեսություն 16:43 04/02/2010

«Խեղճ» դեղ ներկրողներն ու իրենց եկամուտները

Դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնությունների համար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանված ընկերությունները վարչական բողոքներ են ներկայացրել, մի քանիսն էլ միանգամից դիմել են դատարան:Նրանք պահանջում են չեղյալ համարել Հանձնաժողովի որոշումը և տուգանքները: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ -ից:


Հիշեցնենք, «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Արգո Ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «ԱլֆաՖարմ» և «Արֆարմացիա» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` հակարմցակցային համաձայնության , շուկայում սիրտ-անոթային, հակավիրուսային, շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գները չհիմնավորված բարձրացնելու համար:


Նշենք, որ հանձնաժողովի նիստի ընթաղքում և հետո այս ընկերությունները հայտնում էին, որ ծանր իրավիճակում կհայտնվեն, ստիպված կլինեն դադարեցնել գործունեությունը, դուրս կմղվեն շուկայից և այլն:

Հանձնաժողովն օրերս կսկի քննարկել վարչական բողոքները: Մինչ այդ, պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ ընդգրկված են դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերություններ, այդ թվում` տուգանվածների մի մասը: Ըստ այդմ, նրանք բավականին մեծ հասույթներ ու եկամուտներ են ապահովել անցած տարում` չնայած ճգնաժամին և վնասով աշխատելու մասին հայտարարություններին:

Այսպիսով, «Նատալի Ֆարմը», որ խոշոր հարկատուների ցանկում 30-րդ տեղն է զբաղեցնում և ամենամեծ` 187 միլիոն դրամ տուգանքի է ենթարկվել, անցած տարում 9.35 միլիարդ դրամի հասույթ է ունեցել, իսկ նրա վճարած միայն ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ և այլն) կազմել են 261 միլիոն դրամ: Մոտավոր պատկերացման համար, նկատենք, որ շահութահարկը կազմում է շահույթի 20 տոկոսը, այսինքն մաքուր շահույթը 5 անգամ ավելին է շահութահարկի վճարած չափից: «ԱլֆաՖարմը» 57-րդն է այդ ցանկում և ենթարկվել է ավելի քան 113 միլիոն դրամ տուգանքի, անցած տարում ունեցել է 5.65 միլիարդ դրամի հասույթ (ուղղակի հարկերը` 110 միլիոն դրամ): «ՎագաՖարմն» իր տուգանքի չափով երրորդն է` 40 միլիոն դրամ, խոշոր հարկատուներից 141-րդն է, ուղղակի հարկերը կազմել են 31 միլիոն դրամ և 2 միլիարդ դրամի էլ հասույթ է ունեցել: Տուգանվածներից մյուսները` «Էսկուլապը» ցանկում 219-րդն է, «Ամիկուսը»` 416-րդը, «Արֆարմացիան» և «ԱրգոՖարմը» համեմատաբար փոքր ծավալներ ունեն: 

Նկատենք, որ վարույթը հարուցելու լուրը տարածվելուն պես միաժամանակյա կանգ առավ դեղերի գների աննախադեպ բարձրացումը, որը սկսվել էր սեպտեմբերին: 


Հարց է առաջանում`  100-200 միլիոն դրամ տուգանքի համար տնտեսվարողը բիզնեսը «կփակի տուն կգնա՞», ինչպես տուգանվածներն էին իրենց «խեղճ» վիճակը ներկայացնում էին լրատվամիջոցներին, այն դեպքում, երբ նրանց հասույթները 1-9 միլիարդ են կազմում, երբ առանց որևէ հիմնավորման, միայն պահանջարկի ավելացման պատրվակով միահամուռ դեղի գինը կրկնապատկում են, և այդ տուգանքի չափով վճարած գումարը շատ արագ հետ կվերադարձնեն հիվանդ թոշակառուներից, սրտի հիվանդներից ու շաքարախտով տառապող հազարավոր մարդկանցից, որոնք չեն կարող չօգտագործել այդ դեղերը, որովհետեև պարզապես կմեռնեն:

Եվ ընդհանրապես, եթե հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքներն այդքան խիստ ու կործանարար են, ինչու՞ են անկախ վերլուծաբանները, տնտեսագետներն ու փորձագետներն անըդհատ կրկնում, համոզում, որ մրցակցության օրենքների չարաշահման համար սահմանված տուգանքենրը պետք է առնվազն հնգապատկել: Հո բոլորը չե՞ն ուզում կործանել մեր տնտեսությունը: Պարզապես փորձագետները լավ գիտեն. եթե թեկուզ այդպիսի տուգանքների պատճառով մրցակցային դաշտը խաթարող տնտեսվարողները դուրս էլ մղվեն շուկայից, ապա շուկան դրանից միայն կշահի: Դա նշանակում է, որ այդպիսի տնտեսվարողների դուրս մղվելուց հետո շուկա կմտնեն նոր տնտեսվարողներ` ավելի քաղաքակիրթ, ավելի բարեխիղճ, ավելի սոցիալապես պատասխանատու, ինչից և մրցակցությունը կշահի, և հասարակությունը, և շուկան, և տնտեսությունը, և հիվանդ թոշակառուն: Ինչպես ասում են, պետք է պատասխան տալ սեփական արարքների համար, իսկ պատիժն էլ պիտք է համարժեք լինի արարքին:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}