Կարեն Շահնազարովի հերթական հաջողությունը
Կինոռեժիսոր, սցենարիստ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6» ֆիլմը Թեհրանի 28-րդ միջազգային կինոփառատոնում միանգամից արժանացել է երկու մրցանակի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում, իսկ գլխավոր դերակատար Վլադիմիր Իլինն էլ մրցանակի է արժանացել լավագույն դերասան անվանակարգում: «Բյուրեղապակայն Սիմուրգ» մրցանակի համար պայքարել է ավելի քան 80 ֆիլմ:
Փառատոնը տեղի է ունեցել հունվարի 23-ից փետրվարի 4-ը:
Կ. Շահնազարովի այս ֆիլմն արդեն իսկ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Իսկ ռուսական «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությունում Կարեն Շահնազարովը մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Թեև Ռուսաստանը այս ֆիլմը ներկայացրել է Օսկար-2010-ին, սակայն այն չի անցել եզրափակիչ փուլ: