Արթուր Աբրահամ. «Ուրախ եմ Ամերիկա վերադառնալու համար»
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկնել է Լոս Անջելես, որտեղ կշարունակի նախապատրաստվել Անդրե Դիրելլի հետ մենամարտին: Հիշեցնենք, որ այն տեղի է ունենալու «Super Six World Classic Boxing» գերմրցաշարի 2-րդ տուրի շրջանակներում, մարտի 6-ին:
«Ուրախ եմ Ամերիկա վերադառնալու համար: Եթե դու ուզում ես իսկական աստղ դառնալ, անհրաժեշտ է հաղթանակներով տպավորել մարդկանց օվկիանոսի տարբեր կողմերում: 2008 թ. հուլիսին նոկաուտի ենթարկելով Էդիսոն Միրանդային` ազդարարեցի իմ հաջող մեկնարկի մասին: «Super Six» մրցաշարը հնարավորություն կտա, որ ես իմ մասին հայտարարեմ ԱՄՆ-ում»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին