«Ադրբեջանցի երիտասարդները պատերազմին պատրաստ չեն և լքում են իրենց երկիրը» .Վ. Հովհաննիսյան
Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը «հավաստի և բավականին ստուգված» տեղեկություններ ունի, որ ադրբեջանցի երիտասարդների մի ստվար զանգված լքում է Ադրբեջանը: Այսօր այդ մասին ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ադրբեջանցի երիտասարդները, մասնավորապես, մեկնում են Ռուսաստանի քաղաքներ ու Ուկրաինա, և դա հիմնականում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի և այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ռազմատենչ հայտարարությունների հետևանքն է:
«Այսինքն` Ալիևի կամ Աբիևի յուրաքանչյուր ռազմատենչ հայտարարության արդյունքում ադրբեջանցի երիտասարդների մի զանգված անմիջապես լքում է երկրի սահմանները, որովհետև ոչ ոք չի ուզում պատերազմի ժամանակ ծառայել այնպիսի մի բանակում, որտեղ սպաները սպանում են զինվորներին և հակառակը: Որտեղ մի զույգ զինվորական կոշիկն այնքան արժի, ինչքան ասենք եվրոպական լավ, մոդայիկ կոշիկները», -նկատեց դաշնակցական պատգամավորը:
Հովհաննիսյանի դիտարկմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման վտանգ կա, քանի դեռ երկու երկրների միջև չկա խաղաղության մասին հստակ պայմանագիր,
«Ի հեճուկս բոլոր ռազմատենչ հայտարարությունների, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները, նրանց հասարակության և բանակի` պատերազմին պատրաստ լինելու հանգամանքը խիստ կասկածելի է: Ի վերջո, չնայած բոլոր ճնշումներին, Ադրբեջանը բազմազգ երկիր է և օրինակ` լեզգիները կամ թալիշները չեմ կարծում, որ երազում են իրենց զավակներին Ղարաբաղի լեռները պատերազմի ուղարկել», -տեսակետ հայտնեց Վահան Հովհաննիսյանը:
Իսկ եթե հանկարծ այնուամենայնիվ պատերազմ ծագի երկու երկրների միջև, ըստ Հովհաննիսյանի, հայերը պետք է ունենան այլ դրդապատճառ:
«Մենք գիտենք, որ նրանք գալիս են մորթելու, և ուրեմն, հայկական բանակը կանգնելու է այնպես, ինչպես վերջին անգամ: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիներին կհաջողվի հեշտ հաղթանակ տանել կամ ընդհանրապես հաղթանակ տանել», -հավելեց դաշնակցականը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան