Ադրբեջանական կողմը փորձել է քաղաքական ճնշումներ գործադրել ԵՕԻ կառավարման խորհրդի անդամների վրա
Այսօր խոսելով Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին ԼՂՀ օմբուսդսմանի հաստատության անդամակցությանն ի պատասխան Ադրբեջանի օմբուդսմանի ինստիտուտի քայլերի մասին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանի մոտեցումներն աբսուրդի են հասնում:
«Բարոյականության բոլոր սահմանները խախտված են»,-ասաց ՄԻՊ-ը` նշելով, որ շատ լուրջ հարձակումներ է իրականացրել ադրբեջանական կողմը, սակայն անհաջողության է մատնվել:
Ինչպես նախկինում հայտնել էինք, այս տարվա հունվարի 25-ին Ադրբեջանի օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել էր, որ հայկական կողմի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անդամագրվել է Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին (ԵՕԻ), չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ Ադրբեջանի օմբուդսմանի՝ իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմենի հաստատության լեգիտիմությունը:
Ինչպես պարզվեց ավելի ուշ, ադրբեջանական կողմը, օգտագործելով իր քաղաքական զինանոցը, փորձել է քաղաքական ճնշումներ գործադրել Եվրոպական Օմբուդսմենների Ինստիտուտի (ԵՕԻ) կառավարման խորհրդի անդամների վրա` դեսպանատների միջոցով: Ավելին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Օմբուդսմանի հասատատության ԵՕԻ-ի անդամակցությունից զրկելու նպատակով ադրբեջանական կողմը փորձել է ներգրավել նաև Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներին:
Ա. Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը հակառակ էֆեկտն է տվել, և պատճառ դարձել, որ «մենք ընդհանրապես քննարկենք չճանաչված պետությունների օմբուդսմանների անդամակցության որևէ տարբերակ, քանի որ մարդու իրավունքները քաղաքական կոնյուկտուրայից վեր են»:
Նախորդող հրապարակում. Ղարաբաղը ճանաչել են օմբուդսմենի մակարդակով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է ադրբեջանցի պաշտոնակցի շնորհավորանքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան