Թուրքիայի նախագահը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի էլեկտրոնային կայքը` այն որակելով որպես «անակնկալ զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև»:
Աղբյուրի համաձայն` նամակում Գյուլը հայտնել է իր բարեմաղթանքներն ու ընդգծել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքրորոշումը:
Տեղեկացվում է, որ շուտով կհրապարակվի Գյուլի հղած պատասխան նամակի բովանդակությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին, անցնելով Թուրքիայի օդային տարածքով, ուղերձ էր հղել Աբդուլլահ Գյուլին:
Հարակից նորություն` Հայաստանի նախագահը ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին