Քաղաքական 16:56 12/02/2010

Աշխարհն ու Հայաստանը սպասում են Թուրքիայի քայլին

Հեղինակ` Ա.Մ

Փորձագիտական շրջանակների համար տարածաշրջանային զարգացումների հնարավոր ուղղությունները կանխորոշելու գործում զգալի նյութ էր պարունակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Չեթհըմ Հաուս»-ում ունեցած ելույթը:

«Հայաստանի ղեկավարը հայտարարեց, որ ինքը երաշխավորում է Հայաստանի խորհրդարանի կողմից երկու արձանագրությունների վավերացումը, եթե նույն բանն առաջինն անեն թուրք օրենսդիրները, ընդ որում` առանց որևէ նախապայմանների»,- նշում է «Ամերիկայի ձայնը»:

Աղբյուրը հիշեցնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախապատմությունն ու տեղեկացնում, որ «երկու երկրների կայացրած որոշումը կոչված է վերջ դնելու հարյուրամյա թշնամանքին, որը սկիզբ է առել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին և դրան հետևած մի քանի տարիների ընթացքում հայ ազգաբնակչության զանգվածային բնաջնջմամբ»:

«Հերալդ թրիբյունը» նախագահ Սարգսյանի ելույթի վերաբերյալ հրապարակմամբ ևս կարևորել է այս հանգամանքը:

«Հայաստանը գտնում է, որ Թուրքիան պետք է առաջինը վավերացնի խաղաղության պայմանագիրը» վերնագրված նյութում թերթը մեջբերումներ է անում նախագահի ելույթից և ընդգծում, իր դիտարկմամբ, առանցքային հայտարարությունները.

«Նախագահ Սարգսյանն ասաց, որ իր աշխատակիցներին հրահանգել է փաստաթղթերը ներկայացնել երկրի խորհրդարանին, սակայն Թուրքիայի խորհրդարանն առաջինը պետք է վավերացնի: Սերժ Սարգսյանը նաև զգուշացրեց, որ եթե Թուրքիան ձգձգի գործընթացը, Հայաստանը կդադարեցնի այն»:

Թերթը տեղեկացնում է, որ կայացած քննարկման ժամանակ, Հայաստանի նախագահը պարզաբանել է իր դիրքորոշումն ու նշել.
«Հակառակ դեպքում կարող է փակուղային վիճակ ստեղծվել»:

«Հերալդ Թրիբյունը» ևս ընդգծել է, որ Հայաստանի նախագահը երաշխավորել է արձանագրությունների վավերացումը, եթե «Թուրքիան դա անի ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների»:

Իր ընթերցողներին «Հերալդ թրիբյունը» տեղեկություններ է տալիս հայ-թուրքական հարաբերությունների նախապատմության, կարգավորման գործընթացի և ստորագրված արձանագրությունների բովանդակության վերաբերյալ:

Թերթը հիշեցրել է Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների մասին և տեղեկանք ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Իր հրապարակումը հեղինակավոր պարբերականը ամփոփում է նախագահ Սարգսյանի` Իլհամ Ալիևին հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում հրավերք ուղարկելու խոստմամբ, և մեջբերում նախագահի խոսքը.

«Թեև Հայաստանն ատում է պատերազմը, մենք հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի, եթե դա ցանկանան ուրիշները»:

Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի` տարածաշրջանում տևական խաղաղություն ու անվտանգություն հաստատելու քաղաքական գծի այս հերթական դրսևորումն արժանի ընկալում է ստացել «Չեթհըմ Հաուս»-ում հավաքված փորձագետների շրջանում:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռեբորթսոնը, ով այժմ գլխավորում է «Չեթհըմ Հաուս»-ը և ինքն էլ վարում էր Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ քննարկումը, հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է «Իլհամ Ալիևի այցելությանը հայ-թուրքական սահմանի բացմանը»:

Լորդ Ռոբերթսոնն իր բացման խոսքում նաև նշել է, որ Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու հույս է ներշնչում: «Մենք դեռ հույս ունենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ու սահմանները կբացվեն»,- ասել է Ջորջ Ռոբերթսոնը:

Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին արտերկրի մամուլի անդրադարձերի համար մեծամասամբ սկզբնաղբյուր է հանդիսացել բրիտանական «Ռոյթերզ» գործակալության թղթակցությունը: Այս դեպքում ևս հիմնական շեշտադրումն արվել է նախագահի այն հայտարարությանն, ըստ որի` Հայաստանը կվավերացնի երկկողմ արձանագրությունները, եթե Թուրքիան առաջինն անի այդ քայլը` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում:

Տարածաշրջանային գործընթացների առումով վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարևոր իրադարձությունների պակաս չի զգացվել. նախագահ Սարգսյանի` թուրք գործընկերոջն ուղղված ուղերձ և դրա արձագանք, Իլհամ Ալիևի հարցազրույց «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, Եվրախորհրդարանի բանաձև` Թուրքիայում բարեփոխումների դանդաղ ընթացքի վերաբերյալ և այլն: Այս և այլ իրադարձություններ ներառում են կոնկրետ ազդակներ, որոնց հիման վրա միայն վերլուծական ու փորձագիտական շրջանակները կարող են եզրակացություններ անել տարածաշրջանի խաղացողների իրական մտադրությունների մասին:

Չնայած խնդրի բարդությանն, այսօր արդեն աշխարհն սկսել է արձագանքել Հարավային Կովկասից եկած ազդակներին: «Բոսթըն Գլոուբ» ամերիկյան պարբերականում «Հայ-թուրքական արձանագրություններն անդունդի եզրին են» վերնագրի ներքո իր մտահոգություններն է հայտնել Ամերիկյան համալսարանի «Հակամարտությունների կանխման և խաղաղության կառուցման» ծրագրի տնօրեն, հայ-թուրքական հարաբերությունների փորձագետ Դեյվիդ Ֆիլիպսը:

Վերջինս զգուշացնում է, որ փաստաթղթերի չվավերացումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն բուն հայ-թուրքական, այլև` Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Նա նկատում է, որ չնայած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` արձանագրությունները խորհրդարան ուղարկելու ցանկանությանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ խուսափում է այս թեմայով քննարկումներից, կարող է կորցնել պատմական պահը:

Փորձագետը փաստում է, որ թեև «ճանապարհային քարտեզի» համաձայնեցմամբ հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացները հստակ տարանջատվեցին, Անկարան անընդհատ խոսում է նախապայմանների լեզվով, քանի որ «Թուրքիայի վարչապետն «ադրբեջանցի եղբայրներին» խոստացել է չբացել Հայաստանի հետ սահմանը»:
Դեյվիդ Ֆիլիպսի կարծիքով, Օբամայի վարչակազմը պետք է հնարավոր ամեն ինչ անի վերահաս «դիվանագիտական աղետից» խուսափելու համար: Նա ԱՄՆ իշխանություններին հորդորում է գործել` ընդգծելով. «Գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է, և նա չպետք է պատմական պահը բաց թողնի»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}